Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Արեւմտահայերէն


պսակ → պսակ (գոյական)
Եզակի • Ուղղական հոլով
Եզակի • Հայցական հոլով
 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 394։



Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 428
ՆՈՐ
ՊՍԱԿ պսակի, պսակաց
գոյական
    1. Ծաղիկներից կամ թարմ ճիւղերից հիւսած շրջանակ, որ դնում են գլխներին զարդարանքի համար։

    2. Դաբնիի կամ ձիթենու ճիւղերից հիւսած շրջանակ, որ տալիս էին իբրև մրցանակ հասարակական մրցութիւնների կամ պատերազմների մէջ յաղթողներին։

    3. Մանեակ, որ դնում էին նորափեսայի և նորահարսի գլխներին իբրև թագ, որի պատճառով նրանք կոչվում են թագւոր (թագաւոր) և թագուհի։
    4. Ոսկուց կամ արծաթից շինված և գոհարեղէններով զարդարված ատամնաւոր շրջանակ, որ իբրև պատուի նշան կրում են գլխներին թագաւորները, դուքսերը, կոմսերը ևն և որ լինում է զանազան ձեւի և զանազան թուով գնդակներով՝ նայելով կրողի աստիճանին. կոչվում է նաև թագ։

    5. Ծաղիկներից, բոյսերից հիւսված կամ արծաթից կամ հասարակ մետաղից շինված զարդարուն շրջանակ, որ դնում են ննջեցեալի դագաղի և ապա գերեզմանի վրայ իբրև յարգանքի նշան։
Նմանութեամբ
հին նշանակութիւն 6. Բակ, որ երբեմն կապում է արեգակի և լուսնի շուրջը։

հին նշանակութիւն 7. Արեգակի գունդը, սկաւառակը։

    8. Արեգակի արտաքին լուսեղէն շրջանակը, որ տեսանելի է դառնում նրա ամբողջական խաւարման ժամանակ։

հին նշանակութիւն 9. Բոլորումն տարւոյ, տարեշրջան։

հին նշանակութիւն 10. Նկարների վրայ՝ սրբերի գլուխների շուրջն սպիտակ (իբրև լուսեղէն) շրջանակ, իբրև յայտարար նկարված անձի սրբութեան։

հին նշանակութիւն 11. (Եկեղեցական) Գլխի գագաթի վրայ բոլորակաձեւ գերծված տեղ, որ կիրարկվում է կաթոլիկ եկեղեցում, կուլակ (2

    12. (Բուսաբանական) Ծաղկի բաժակը շրջապատող երփներանգ տերեւների շրջանակը։
    13. (Կազմախօսական) Ատամի այն մասը, որ լնդերքից դուրս երեւում է։ Հակառակը՝ Արմատ։
հին նշանակութիւն 14. Առարկաների (օրինակ՝ սեղանի, դռան ևն) շուրջը շինած բարակ շրջանակ, ափ։

հին նշանակութիւն 15. Տանիքի շուրջը քաշած ցած պատ՝ պահպանութեան համար։

Փոխաբերաբար
    16. (Եկեղեցական) Ամուսնութեան խորհուրդը, որ կատարվում է եկեղեցում և որի ժամանակ պսակ էին դնում (պսակում էին) ամուսնացողների գլխներին։

    17. Ամուսիններից մէկը միւսի համար (մասնաւորապէս մարդը՝ կնոջ համար
    18. Յաղթութիւն, պանծալի գործ, գլուխ գործոց։

    19. (Եկեղեցական) Երանաւէտ վիճակ, որին ակնկալում են հաւատի համար կռուողները և նահատակուողները, իբրև յաղթութեան պսակի (2


    20. (Աստղաբաշխական) Անուն երկու համաստեղութիւնների, մէկը հիւսիսային, միւսը հարաւային կիսագնդում։
Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1884
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 57
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 979
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1196
ՆՈՐ
(beta)
ՊՍԱԿ
գոյական
    1. թարմ ծաղիկներէ կամ ոստերէ՝ ճիւղերէ հիւսուած շրջանակ, իբրեւ զարդ գլխուն դրուելու.

    2. դափնիի կամ ձիթենիի ճիւղերէ հիւսուած շրջանակ, զոր կու տային իբրեւ մրցանակ՝ յարգանք մարզական՝ մտաւորական մրցումներու եւ պատերազմի մէջ յաղթականներուն.

    3. ոսկեձոյլ կամ արծաթաձոյլ գոհարազարդ ատամնաւոր շրջանակ, զոր իբրեւ պատիւի նշան կը կրեն թագաւորները՝ դշխոները՝ դուքսերը եւ այլն. թագ, ապարօշ.

    4. մանեակ, զոր կը դնեն փեսացուին եւ հարսնցուին գլուխներուն իբրեւ թագ (ատկէ՝ անոնց թագաւոր եւ թագուհի անուանումը). նարօտ.

    5. ծաղկահիւս կամ մետաղէ ծաղկազարդ շրջանակ, զոր կը դնեն դագաղին, ապա գերեզմանահողին վրայ. ծաղկեպսակ.

    6. պսակադրութեան եկեղեցական ծէսը՝ խորհուրդը՝ արարողութիւնը.

    7. ամուսիններէն իւրաքանչիւրը միւսին համար (մանաւանդ այրը՝ կնոջ համար).

    8. արեւու, լուսնի եւ պայծառ աստղերուն շուրջը եղող շրջանակ. բակ.

    9. ծաղիկի բաժակէն ներս գտնուող գունաւոր տերեւներու՝ փերթերու շրջանակ.

    10. նկարներու՝ սրբանկարներու վրայ՝ սուրբերու գլուխներուն վրայ լուսեղէն՝ ճերմակ շրջանակ. լուսապսակ.

    11. ակռայի՝ ատամի այն մասը, որ միսէն դուրս է.

    12. տանիքի պահպանութեան համար ցած պատ կամ դուրսէն շրջապատող երիզ. քիւ.

    13. հեռաձայնի՝ ձայնասփիւռի եւ այլնի կազմած, որ մարդուն գլխուն շուրջը անցնելով՝ կը հանգչի ականջներուն վրայ.

    14. երկու համաստեղութեան անուն.

    15. (Փոխաբերական իմաստ) պանծալի գործ, յաղթութիւն.

    16. (Փոխաբերական իմաստ) կատարելութիւն.

    17. (Փոխաբերական իմաստ) զարդ, զարդարանք, պաճուճանք.

ածական
    18. պսակուած. օրինակ՝
Տեսակներ











Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2048
ՆՈՐ
(beta)

Նման բառեր
փշաք
 Գործածութիւն փորձնական 193 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Գտնուած բառոյթներու գործածութիւնը


ՆՈՐ Ուսամնասիրել պսակ բառոյթին կամ պսակ բառաձեւին գործածութիւնը՝ Արեւմտահայերէն Գրուածքներու Ժողովածոյ-ին մէջ։
Փնտռել «պսակ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու