Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Արեւմտահայերէն


վիշապ → վիշապ (գոյական)
Եզակի • Ուղղական հոլով
Եզակի • Հայցական հոլով

Գտնուած Բառոյթներ


 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 441։



Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 477
ՆՈՐ
ՎԻՇԱՊ վիշապի (վիշապաց)
գոյական
    1. (Դիցաբանական) Ամպրոպային չար ոգի, անձնաւորում փոթորկի, որ աշխատում է կլանել արեգակին (որ երեւակայվում էր իբրեւ մի կոյս), բայց բարի ոգիները կռւում են նրա հետ և ազատում արեգակին։

    2. Անձնաւորումն պտուտակաւոր՝ գալարվող քամիի, թաթառ, ուշապ, սատանի քամի։

    3. Առասպելական թեւաւոր հրէշ, որ թռչում է օդում։
    4. Ժողովրդական առասպելների մէջ՝ երկրի վրայ ապրող ոգիներ, որոնք կարող են զանազան կերպարանքներով երեւալ՝ օձի, մարդու ևն, գերում և արգելքի տակ են պահում թագաւորազուններին, արտերից բերքը փախցնում են, կովի կաթը ցամաքեցնում ևն։
    5. Ժողովրդական սնահաւատութեամբ՝ հրէշներ, օձի շապկով մարդիկ, որոնք կարող են երբեմն իբրեւ օձ երեւալ՝ շապկով, կամ իբրեւ մարդ՝ շապիկը հանելով. ապրում են քարայրներում, պալատների մէջ, ունին թագաւոր, թագուհի, զօրք, իրար դէմ կռիւ են մղում, կանանց հետ սիրային յարաբերութիւն ունենում։

    6. (Կրօնական) Քրիստոնէական ըմբռնումով՝ սատանայ, որ ստանում է վիշապի կերպարանք։

հազուադէպ նշանակութիւն 7. «Սեւացած դիւացած» օձանման հրէշներ (կամ մարդիկ), որոնց զոհ էին բերում կոյս աղջիկներ ու պատանիներ և որոնց Հռիփսիմեան կոյսերը խաչի նշանով հալածում են (կամ քարացնում

հին նշանակութիւն 8. Թարգմանութիւն Աժդահակ անուան, Մարաց թագաւորի, որի հետ ըստ Մովսէս Խորենացու պատերազմեց Տիգրան Հայկազեանը.


    9. հին բառ Վիշապներ կամ, Վիշապազուններ

հին նշանակութիւն 10. Մեծ օձ, մանաւանդ ջրային։
հին նշանակութիւն 11. Ծովային շատ մեծ կենդանի, կէտ, կամ նմանները։
հազուադէպ նշանակութիւն 12. Նմանութեամբ Բիւզանդական զինուորների՝ լեգէոնների պատերազմական մանուածոյ դրօշակը, որ քամուց ուռչում էր։
    13. Ազգային դրօշակ՝ վիշապի պատկերով։

    14. Փոխաբերաբար Զարհուրելի՝ չարագործ մարդ։
    15. (Աստղաբաշխական) Մի աստեղատան անուն հիւսիսային երկնակամարում, Փոքր Արջի մօտ։

    16. Վիշապ թագաւոր
    17. Ջրային վիշապ
    18. Վիշապ ձուկ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 2106
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2230
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 54 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Գտնուած բառոյթներու գործածութիւնը


ՆՈՐ Ուսամնասիրել վիշապ բառոյթին կամ վիշապ բառաձեւին գործածութիւնը՝ Արեւմտահայերէն Գրուածքներու Ժողովածոյ-ին մէջ։
Փնտռել «վիշապ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու