Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Արեւմտահայերէն


հաստատուած → հաստատուիլ (բայ)
(Անցեալ դերբայ)
(Գոյական անցեալ դերբայ) • Եզակի • Ուղղական հոլով
(Գոյական անցեալ դերբայ) • Եզակի • Հայցական հոլով
 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 243։




ՀԱՍՏԱՏԵԼ
ներգործական բայ
    1. դնել։
    2. ամրացնել, պնդացնել։
    3. (կապեր՝) ստեղծել։
    4. (կապերը՝) ամրապնդել։
    5. (թոշակ՝ բարեկամութիւն՝) կապել։
    6. (օրէնքներ՝) սահմանել։
    7. (գին՝) որոշել, նշանակել։
    8. (գործ՝ տուն, վարժարան՝ յոյս՝) հիմնել։
    9. (աչքերը կէտի մը վրայ՝) տնկել, յառել, սեւեռել։
    10. (եկամուտ՝) ապահովել։
    11. (զրոյց՝ լուր՝ ճշդութիւն՝) ստուգել, հաւաստել։
    12. (վաւերաթուղթ մը՝) վաւերացնել։
    13. (միտքին մէջ՝) դրոշմել որոշել, առաջադրել։
    14. (նաւը մալուխով՝) կապել, կառանել։
    15. (դաշինք՝) կռել, դնել։
    16. (մտադրութիւնը՝) կատարել, գործադրել, իրագործել։
    17. (ակնկալութիւն՝ երկիւղ՝ կասկած՝) արդարացնել։
    18. (ռազմական դիրքեր՝) ամրանալ։
    19. (դիրքերը՝) ամրացնել, զօրացնել։
    20. (յարաբերութիւն՝) ընել, երթեւեկել։
    21. (իրողութիւնը՝) վկայել։
    22. (հրապարակաւ՝) յայտարարել. դաւանիլ։
    23. (գուշակութիւնը՝) իրականացնել։
    24. (պատասխանատուութիւնը՝) ճշդել։
    25. (հիւանդութիւնը՝) ճանչնալ։
    26. (հեղինակութիւնը՝) ճանչցնել։
    27. (իր յանցանքը՝) ընդունիլ, խոստովանիլ։
    28. (վճիռը՝) վաւերացնել։

Դարձուածքներ








Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 277
ՆՈՐ
ՀԱՍՏԱՏԵԼ հաստատեցի
ներգործական բայ
    1. Խախուտը պնդացնել, ամրացնել։

    2. Զօրացնել, ուժեղացնել։

    3. Սահմանել, կարգել։

    4. Մի բան իբրև ստոյգ՝ ուղիղ ընդունել, հաւանութիւն տալ։

    5. Մի բանի ստուգութեանը վկայել։

    6. Ապացուցանել։

    7. Վաւերացնել։

հին նշանակութիւն 8. Կանգնեցնել (սիւն

հին նշանակութիւն 9. Հաստել, ստեղծել (աշխարհը

հին նշանակութիւն 10. Յառել, սեւեռել (աչքը

Բաղադրեալ Բայեր

ՀԱՍՏԱՏԵԼ (հաստատեցայ),
ՀԱՍՏԱՏՎԵԼ հաստատվեցի

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1209
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1183
ՆՈՐ
(beta)
ՀԱՍՏԱՏԵԼ
ներգործական բայ
    1. հաստատուն դարձնել, ամրացնել (քարը՝ շէնքը).
    2. զօրացնել, ամրապնդել (դիրքը՝ ճակատը՝ թիկունքը [բանակի]).
    3. հիմնել, շինել, (կազմակերպութիւն՝ դպրոց).
    4. կարգել, կոչել, նշանակել, տեղաւորել, դնել (պաշտօնի վրայ).
    5. սահմանել, գծել (կարգ-կանոն՝ օրէնք).
    6. ճշդել, փաստել (ստոյգ ըլլալը).
    7. վաւերացնել՝ ստորագրութեամբ ու կնիքով (վաւերաթուղթ).
    8. կանգնել, բարձրացնել (սիւն).
    9. մշակել, ստեղծել (կապ՝ [բարեկամութիւն]).
    10. նշանակել, որոշել (գին).
    11. կապել, սահմանել (թոշակ).
    12. սեւեռել, յառել (աչքը կէտի մը վրայ).
    13. երաշխավորել, ճարել, ապահովել (եկամուտ).
    14. դրոշմել (գաղափար մը մէկու, մը միտքին մէջ).
    15. տեղաւորել, բնակեցնել.
    16. կնքել, կռել (դաշէնք).
    17. գիծ բանալ (յարաբերութեան).
    18. ճանչնալ, որոշել (հիւանդութիւնը):

Բաղադրեալ Բայեր





Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1182
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 56 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


ՆՈՐ Ուսամնասիրել հաստատուած բառաձեւին գործածութիւնը՝ Արեւմտահայերէն Գրուածքներու Ժողովածոյ-ին մէջ։
Փնտռել «հաստատուած» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու