Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Գտնուած Բառոյթներ


 Բառարան

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 219։







Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 243
ՆՈՐ
ԿՈՃ (ոյ)
գոյական
    1. Ծառի բունի մի մասը՝ հորիզոնական ուղղութեամբ կտրված. կոճղ։

գաւառական նշանակութիւն 2. Հաստ փայտ, ծառի արմատի մասը։
Երկայն կամ կարճ գերան՝ զանազան գործածութիւնների համար.-
գաւառական նշանակութիւն 3. Երկայն գերան, որ հորիզոնական ձեւով ձգում են շինութեան վրայ պատից պատ և մարդակներով ծածկելով հողում են. կոնտ, կոնդ։

գաւառական նշանակութիւն 4. Կարճ ձող, որով ծածկում են կոնդերը և վրան խսիր, ճիւղքեր ևն փռելով հողում են։

գաւառական նշանակութիւն 5. Հաստ գերան, որ կապում կախ են ձգում ցուլի կամ գոմշի վզից, որպէսզի խանգարեն նրանց փախչել կամ կռուել։

    6. Գերանի մաս կամ շարունակութիւն, որ դուրս է ցցվում պատից և որի վրայ շինվում է պատշգամբ։

    7. Երկաթուղու գծի վրայ կարճ գերաններ, որոնք շարվում են զուգահեռաբար իրարուց մօտ մի արշին հեռաւորութեամբ և որոնց վրայ դրվում և ամրացնվում են րել՚սերը։

    8. Փայտէ փոքրիկ գլանիկ, որի վրայ թել են փաթաթում։

Նմանութեամբ
    9. Ոլոքի ներքեւի ծայրի դուրս ցցված գունդ ոսկորը, կոճիկ։

    10. Ոչխարի, կովի ևն յետեւի ծնկի փոքր գունտ ոսկորը, որով երեխաները խաղում են. վէգ։

    11. Ձեռքի և ոտքի մատների ոսկորները, որոնք իրար հետ միանում են խաղերով։

գաւառական նշանակութիւն 12. Բոյսի ցօղունի ծունկը, վարակը։

գաւառական նշանակութիւն 13. Պտղի կորիզ (օրինակ՝ ծիրանի, խնձորի, սեխի ևն

գաւառական նշանակութիւն 14. Փոխաբերաբար (ծածկաբանութիւն) Պառաւ։

Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1097
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1047
ՆՈՐ
(beta)
ՈՍԿՈՐ,
ՈՍԿՐ
գոյական
    1. ֆոսֆորային եւ կրային բաղադրութեամբ պինդ նիւթ. զանազան ձեւի եւ մեծութեամբ, նիւթ՝ որմէ կազմուած է մարդու եւ ողնայարաւոր այլ կենդանիներու կմախքին իւրաքանչիւր անջատ մասը.
    2. մահացածի աճիւնի մնացորդ՝ մասունք (յոգնակի կը գործածուի).
    3. ձուկի փուշ.
    4. որոշ կենդանիներու ժանիքը՝ ակռան՝ եղջիւրը եւ այլն, իբրեւ զանազան իրեր՝ զարդեր պատրաստելու նիւթ.
    5. (Փոխաբերական իմաստ) կաշառք, կրծօն.
    6. (Փոխաբերական իմաստ) բաժին, մաս, շահ, օգուտ.
    7. (Փոխաբերական իմաստ) նիհարութիւն, հիւանդութիւն.
    8. (Փոխաբերական իմաստ) աղքատութիւն, անօթութիւն։

Տեսակներ












































Բաղադրեալ Բայեր







Դարձուածքներ




Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1862
ՆՈՐ
(beta)

Նման բառեր
գոչ
կոչ
 Գործածութիւն փորձնական 48 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Գտնուած բառոյթներու գործածութիւնը


Փնտռել «կոճ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու