Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Ձեւաբանութիւն

Գտնուած Բառաձեւեր


խաչ հանել → խաչ հանել

Գտնուած Բառոյթներ


 Բառարան
ՀԱՆԵԼ
ներգործական բայ
    1. (դուրս՝) բերել. տանիլ։
    2. (փուշ՝ ջուր՝ ակռայ՝) քաշել։
    3. (հանելուկը՝) առեղծել, լուծել։
    4. (սխալներ՝) գտնել։
    5. (բիծերը՝) ջնջել։
    6. (մորթը՝) քերթել։
    7. (ճամբան՝) գտնել։
    8. (ճամբան տեղ մը՝) տանիլ, առաջնորդել։
    9. (թիւ մը ուրիշ թիւէ մը՝) պակսեցնել, զեղչել։
    10. (շաբաթը՝ ամիսը՝) անցնիլ։
    11. (վրէժ՝) լուծել։
    12. (զօրք՝) հաւաքել։
    13. (թշնամիին դէմ բանակ՝) ճակատեցնել։
    14. (նորութիւն մը՝) հնարել, ստեղծել։
    15. (պատճէններ՝) գրել, բազմագրել. տպել. պատրաստել։
    16. (օրէնք՝) հաստատել, հրամանագրել։
    17. (կռիւ՝) յարուցանել, ծագեցնել։
    18. (իրարու դէմ՝) գրգռել, լարել, լեցնել։
    19. (ծախքերը՝) գոցել, հաւասարակշռել։
    20. (պտուղներ՝ աշակերտներ՝) հասցնել։
    21. (լաթերը չուանը՝) կախել, փռել։
    22. (սիրտը դող՝) յուզել, վախցնել, խռովել, վրդովել։
    23. (գահի վրայ՝) բարձրացնել, նստեցնել, բազմացնել։
    24. (նիւթէ մը իւղ՝) մզել։
    25. (անցագիր՝) պատրսատել։
    26. (հաւը ձագեր՝) թխսել։
    27. (հաց՝) ճարել, շահիլ, վաստկիլ։
    28. (հիւրերուն բան մը՝) մատուցանել, հրամցնել։
    29. (կտորէ մը այսքան բաժին՝ հագուստ՝) բաւեցնել։
    30. (ընդունարանէ մը օդը՝ գինին՝) պարպել։
    31. (աչքը՝) պայթեցնել։
    32. (վճիռ՝) տալ, արձակել, վճռել։
    33. (կրակ ու բոց՝) ժայթքել։
    34. (ճիչ մը՝) արձակել։
    35. (ծառան տունէն՝) ճամբել, հեռացնել։
    36. (դժուարութիւն՝ արգելք՝) յարուցանել։
    37. (արիւն՝) առնել։
    38. (պատ մը՝) բարձրացնել։
    39. (վնասը՝) փոխարինել։
    40. (նաւը բերած ապրանքները՝) պարպել, թափել։
    41. (մէկուն սուտը՝) բռնել։
    42. (հպատակութենէ՝) զրկել։
    43. (նիւթի մը իսկութիւնը՝ ոգին՝) թորել։

Դարձուածքներ






















































































Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 271
ՆՈՐ
ԽԱՉ խաչի (խաչից)
գոյական
    1. Մի տեսակ կախաղան, բաղկացած երկու՝ ուղիղ անկիւնով իրար հետ միացրած փայտէ ձողերից, որի վրայ հին ժամանակ գամում էին մահապարտին ձեռներից ու ոտներից և կանգնեցնում ու թողնում՝ մինչեւ մեռնի։

(Կրօնական)
    2. Յատկապէս այն խաչը, որի վրայ Քրիստոս խաչվեց ու մեռաւ։

    3. Եկեղեցական անօթ խաչի ձեւով, արծաթից, ոսկուց, իբրեւ նշան քրիստոնէութեան (խաչափայտի մաս պարունակող կամ ոչ), որը ապա եկեղեցական հանդէսների ժամանակ բռնում են ձեռքերին։

    4. Եկեղեցական տօն։ Խաչվերաց։

    5. (Կրօնական) Խաչի նշան, որ անում են ձեռքով։

    6. Քրիստոնէութիւն։
    7. Խաչի ձեւով շինած մանր պատուանշաններ՝ արծաթից, ոսկուց ևն, որ տրվում էին իբրեւ պարգեւ որոշ արժանիքների համար զինուորական և քաղաքացիական ծառայութիւնների մէջ։

    8. (Եկեղեցական) Կուրծքի վրայ կախելու խաչ, որով կաթողիկոսը պարգեւատրում է արժանաւոր քահանաներին և վարդապետներին։

    9. Խաչի ձեւով գիծ, որ նշանակում է «աւելի» (պլիւս

    10. Փոխաբերաբար Նեղութիւն, ծանր պարտականութիւն, որ վիճակված է մէկին կրել։

    11. (Աստղաբաշխական) Մի համաստեղութեան անուն հարաւային երկնքում։

    12. (Թղթախ.) Խաղաթղթի երկու սեւ խալերից մէկը, խաչի ձեւով. խաչիկ։

գաւառական նշանակութիւն 13. (Կրօնական) Եկեղեցի, ուխտատեղ։

Բաղադրեալ Բայեր




Դարձուածքներ








Տե՛ս եւ Խաչք։

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 875
ՆՈՐ
(beta)
ԽԱՉ
գոյական
    1. հին հռովմէական մահուան գործիք՝ բաղկացած երկու ուղիղ անկիւնով իրարու միացուած ձողերէ՝ որոնցմէ մէկուն վրայ՝ կանգնած վիճակի մէջ կը գամէին մահապարտին ոտքերը՝ իսկ միւսին վրայ ձեռքերը՝ բազկատարած.
    2. Քրիստոսի խաչափայտը՝ որուն վրայ Ան խաչուեցաւ ու մեռաւ.
    3. եկեղեցական սրբազան անօթ՝ ոսկիէ կամ արծաթէ՝ որով ժողովուրդը կ՚օրհնեն՝ պատարագի սեղանը՝ եկեղեցւոյ պատերը եւ գմբէթը կը զարդարեն՝ իբրեւ քրիստոնէութեան նշան.
    4. եկեղեցական տօն.
    5. խաչի նշան՝ որ աջ ձեռքով կ՚ընեն արարողութեան ընթացքին.
    6. խաչի ձեւով մանր զարդ կամ պատուանշան՝ զոր կը կրեն քրիստոնեաներ՝ եկեղեցականներ ու զինուրականներ իրենց ճակատին՝ կուրծքին վրայ կամ վիզէն կախուած.
    7. յաւելումի՝ գումարումի նշան.
    8. (Փոխաբերական իմաստ) վիշտ, նեղութիւն, չարչարանք, ծանր պարտականութիւն.
    9. կարմիր՝ կապոյտ խաչ՝ միջազգային օգնութեան մարմինի նշան։

Բաղադրեալ Բայեր



Դարձուածքներ








Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 823
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 825
ՆՈՐ
(beta)
ՀԱՆԵԼ
ներգործական բայ
    1. դուրս բերել՝ կրել (ապրանք). Հակառակը՝ մտցնել։

    2. դուրս քաշել (փուշ՝ ջուր՝ արմատ). Հակառակը՝ մխրճել։

    3. դուրս ընել՝ դնել, հեռացնել, ճամբել, արձակել (գործէ), վտարել (կազմակերպութենէ). Հակառակը՝ ընդունիլ։

    4. ազատել (բանտէ). Հակառակը՝ բռնել, ձերբակալել, արգելափակել։

    5. մերկացնել, մերկանալ (զգեստէ). Հակառակը՝ հագուեցնել, զգեստաւորել։

    6. հանումի գործողութիւն կատարել, զեղչել, պակսեցնել։ Հակառակը՝ գումարել։

Բաղադրեալ Բայեր























































































Դարձուածքներ



Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1167
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 9 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Գտնուած բառոյթներու գործածութիւնը


Փնտռել «խաչ հանել» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու