Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
Ր,
ր,
րէ
գոյական
    1. Հայերէն այբուբենի երեսուն երկուերորդ գիրը և քսանևվեցերորդ բաղաձայնը։
    2. Նուրբ ձայնեղ բաղաձայն հնչիւն, որ արտասանվում է՝ լեզուի ծայրը մօտեցնելով քիմքին ատամների արմատների մօտ, բայց առանց թրթռացնելու (ինչպէս ռ), ինչպէս փափուկ արտասանված անձայն ժ։
հին նշանակութիւն 3. Իբրեւ թուանշան՝ նշանակում էր 5000։
(Ր-ի գործածութիւնը որքան որ յաճախած է մեր լեզւում բառերի մէջ և վերջը (-բռնում է երրորդ տեղը, տ-ից և ն-ից յետոյ), այնքան էլ անսովոր է բառերի սկզբում։

Մեր լեզւում ոչ մի հայերէն բառ չկայ ր-ով սկսվող. եղածները կամ փոխառութիւններ են օտար լեզուներից կամ արուեստականօրէն շինված են՝ ուրիշ բառի սկզբներից կտրելով մի ձայնաւոր կամ բաղաձայն տառ՝ որպէսզի այդ կրճատ բառն սկսվի ր-ով. (օրինակ. ուրախ՚ից՝ րախ, որէն՚ից՝ րէն ևն

Այս միջոցին դիմում էին միջնադարեան տաղաչափները՝ երբ գրում էին ոտանաւորներ հայերէն այբուբենի կարգով կամ իրանց անունների սկզբնատառերով։

Այս գործածութեամբ մանաւանդ յայտնի է Ներսէս Շնորհալին։

Օտարազգի R-ով սկսվող բառերը անխտիր տարադարձվում են ռ՚ով կամ ր՚ով

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 2216
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 789
ՆՈՐ
(beta)
Ր
մեր այբուբենին 32րդ տառը եւ 26րդ բաղաձայնը: Նուրբ կակուղ բաղաձայն հնչիւն (կակուղ ռ ի պէս), որ կ՚արտասանուի լեզուին ծայրը քիմքին մօտեցնելով՝ բայց առանց թրթռացնելու:







Բառամէջ եւ բառավերջ՝ յաճախ կը գործածուի:

Իբրեւ թիւ եւ թուանշան՝ 5000 (գլխագիր Ր առանց միջակէտի) եւ 5000րդ (գլխագիր Ր. միջակէտով

Օտար լեզուէ փոխառութիւններու պարագային՝ ռ ով սկսող բառերը անխտիր տառադարձուած են ռ ով եւ ր ով։

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 2316
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 741
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 1 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Փնտռել «Ր-ինը» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու