Բառարան
Բառարան
ՆՈՐ
Գրուածքներու Ժողովածոյ
Ժողովածոյ
Ուղղագրիչներ
Ուղղագրիչներ
Տառատեսակներ
Տառեր
Մեր մասին
Մենք
հայերէն
English
русский
français
Deutsch
Türkçe
Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
Հայերէն
Հայ
|
Հայ-Անգլերէն
Հայ-Անգ
|
Անգլերէն-Հայ
Անգ-Հայ
|
Հայ-Ֆրանսերէն
Հայ-Ֆրա
|
Ֆրանսերէն-Հայ
Ֆրա-Հայ
Ձեւաբանութիւն
Գտնուած Բառաձեւեր
տեղից տեղ →
տեղից տեղ
Գտնուած Բառոյթներ
տեղից տեղ
(1 բառաձեւ)
տեղից տեղ
Բառարան
2.
ՏԵՂ
տեղի
գոյական
Տարածութեան
նշանակութեամբ
։
1.
Ընդհանրապէս
տարածութիւն
։
‣
Նա
ամեն
տեղ
էլ
լինում է
։
‣
Ծովի
մէջ
այնպիսի
խոր
տեղեր
կան
,
որ
հունը
չեն գտել
։
‣
Ֆիզիկայի
մէջ
մարմին
է կոչվում
այն
ամենը
,
ինչ
որ
որեւէ
տեղ
է բռնում
։
2.
Որեւէ
տարածութիւն
գետնի
երեսին
,
վայր
։
‣
Տեղ
շատ
՝
ուր
ուզում ես
՝
գնա՛
։
‣
Ընկան
քարքարոտ
տեղեր
։
‣
Արեգունի
տեղ
։
‣
Ծմակ
տեղ
։
‣ «
Արծաթի
բարձր
տեղ
է
,
Ջուրը
հիւանդի
դեղ
է
»։
3.
Տարածութեան
մի
մաս
,
որ
յատկացրած է
մշակութեան
,
հող
,
գիւղ
։
‣
Ամենքն
էլ
գանգատվում են
,
որ
տեղերը
քիչ
է
։
‣
Երկու
հեկտար
տեղ
ունիմ
,
ո՞ր
մի
բանի
օգտեցնեմ
։
‣
Լեռան
լանջը
արօտի
հիանալի
տեղ
է
։
‣
Շոգ
կլիման
խնձորի
տեղ
չէ
։
‣
Խաղողի
լաւ
տեղը
Երեւանն
է
։
4.
Որտեղ
ապրում են
,
բնակավայր
։
‣
Ձեր
մշտական
բնակութեան
տեղը
քաղա՞քն
է
թէ
գիւղը
։
‣
Նա
հաստատ
տեղ
չունի
ապրելու
,
շարունակ
ուղեւորութեան
մէջ
է
։
5.
Բնակարան
։
‣
Երեք
աչք
տեղ
ունինք
,
եօթը
հոգով
ապրում ենք
։
‣
Ամեն
մէկիս
ընկնում է
հինգ
մետր
տեղ
։
‣
Մեր
տեղը
շատ
նեղուածք
է
,
այդքան
հիւր
ո՞րտեղ
պիտի տեղաւորենք
։
6.
Որտեղ
նստում են
,
ինչ
որ
յարմարեցրած է
նստելու
։
‣
Տեղ
բացէք
խնամու
համար
.
նստի՛ր
,
խնամի
։
‣
Վեր
հրամեցէք
.
ձեր
տեղը
սեղանի
գլուխն
է
։
‣
Տեղս
հանգիստ
է
,
շնորհակալ
եմ
։
Դարձուածքներ
«Ինձի նեղ կանեմ
,
Քեզի տեղ կանեմ»
(
ասացուած
)
,
Նեղութիւն
յանձն կառնեմ
՝
քեզ
համար
յարմարութիւն
ստեղծելու
համար
։
7.
Որտեղ
պառկում են
քնելու
,
անկողին
։
‣
Երեկոներին
տեղերը
ձգում
՝
քնում են
,
առաւօտները
տեղերը
վեր
են
քաղում
,
ծալքը
դնում
։
‣
Տեղից
դեռ
չի վեր կացել
,
մի
ժամից
եկէք
։
‣ «
Տեղ
եմ
քըցել
ղալամքեար
,
Մէջն
եմ
դըրել
Քեալանթար
» (
ջան
գիւլում
)։
8.
Թատրոններում
՝
երկաթուղիներում
աթոռ
կամ
նստարան
՝
սահմանված
մի
մարդու
համար
։
‣
Թատրոնում
իմ
տեղս
աջ
կողմումն
էր
,
չորրորդ
կարգում
։
‣
Դուք
սխալմամբ
իմ
տեղս
էք նստել
։
‣
Օթեակում
հինգ
տեղ
կայ
,
հինգ
մարդուց
աւելի
չի
կարելի
մտնել
։
‣
Այս
նստարանը
երեք
մարդու
համար
է
,
դուք
երկու
հոգի
էք
,
ուրեմն
դեռ
մի
մարդու
ազատ
տեղ
կայ
։
‣
Իրերը
դրել է
նստարանի
վրայ
,
տեղ
է բռնել
։
9.
Փոխաբերաբար
Աթոռ
և
սեղան
,
որ
մէկը
գրաւում է
որոշ
գործ
անելու
համար
,
որ
նշանակված է
որոշ
պաշտօնեայի
համար
.
պաշտօն
,
ծառայութիւն
։
‣
Հաշուապահի
ազատ
տեղ
չունինք
,
բոլոր
տեղերը
բռնված
են
։
‣
Մեզ
մօտ
մեքենագրուհու
տեղ
բացվեց
,
չէ՞ք ուզում
մեզ
մօտ
մտնել
աշխատելու
։
+
գաւառական նշանակութիւն
10.
Արգելարան
,
բանտ
։
‣
Նրան
տարան
,
տեղը
գցեցին
։
11.
Որտեղ
մի
բան
գտնվում է
։
‣
Ես
գետնամորիի
մի
լաւ
տեղ
գիտեմ
,
գնանք
ժողովենք
։
‣
Ամեն
բան
իւր
տեղում
պէտք
է
դնել
։
‣
Մկրատը
ո՞ւր
է
,
տեղը
չգիտէ՞ք
։
12.
Որտեղից
մի
բան
կարելի
է
ճարել
։
‣
Ես
մի
հարիւր
մանէթի
տեղ
արի
։
‣
Չորս
կողմն
աչք էր ածում
,
մի
հարուստ
հարսնացուի
տեղ
էր անում
։
13.
Մարմնի
որոշ
մասը
։
‣
Ո՞րտեղդ
է ցաւում
. -
Ոչ
մի
տեղս
չի ցաւում
։
‣
Միս
առնելիս
նայիր
,
որ
չաղ
տեղից
կտրէ
։
14.
Գրուածքի
՝
ճառի
որոշ
կտորը
։
‣
Դեռ
կարդա՛
,
ամենահետաքրքրական
տեղերը
յետոյ
են գալիս
։
‣
Ես
ամենից
շատ
հաւանեցի
ճառի
այն
տեղին
,
երբ
հռետորն
սկսեց
քննադատել
հակառակորդներին
։
15.
Գործուածքի
տակի
գոյնը
,
որի
վրայ
նախշերն
են
,
տափ
։
‣
Մի
գեղեցիկ
գորգ
ունի
,
տեղն
սպիտակ
։
‣
Կապոյտ
կտորով
տեղը
քեզ
չի սազի
։
Նմանութեամբ
16.
Յարմարութիւն
,
պատշաճութիւն
։
‣
Խօսքդ
լաւ
տեղին
էր
։
‣
Դու
էլ
տե՞ղը
գտար
այդ
առաջարկութիւնն
անելու
։
‣
Ո՞վ
է
մածնի
վրայ
գինի
խմում
.
գինու
տեղը
խորովածի
վրայ
է
։
‣ «
Տեղը
եկաւ
՝
հայ
է
նա
,
տեղը
եկաւ
՝
այլազգի
»։
17.
Դրութիւն
,
վիճակ
։
‣
Բանը
չպէտք
է
այդ
տեղը
հասցնել
։
‣
Քեզ
այն
տեղը
կձգեմ
,
որ
ծնած
օրդ
կանիծես
։
18.
Դիրք
,
աստիճան
։
‣
Ամեն
մարդ
իւր
տեղը
պիտի գիտենայ
։
‣
Ձեր
տեղը
դպրոցումը
չէ
,
ձեր
տեղը
համալսարանումն
է
։
19.
Հանգամանք
,
պայման
։
‣
Չի
կարելի
խստիւ
պատուիրել
,
որ
նա
անշուշտ
այդ
ընթացքը
բռնէ
.
նա
պէտք
է
այս
կամ
այն
դիրքը
բռնէ
՝
տեղին
նայելով
։
‣
Տեղ
կայ
՝
լռութիւնը
ոսկի
է
,
տեղ
կայ
՝
ոճիր
է
։
20.
Հերթ
շարքի
մէջ
։
‣
Նրանք
առաջ
վերջին
տեղերից
մէկն
էին բռնում
արդիւնագործութեան
մէջ
,
այժմ
արդէն
երկրորդ
տեղն
են բռնում
։
‣
Առաջին
տեղում
՝
մենք
պահանջում ենք
…,
երկրորդ
տեղում
…։
21.
Ինչ
որ
փոխարինում է
մի
բան
,
փոխարէնը
։
‣
Բազմոցը
կվերցնեմ
,
տեղը
երկու
աթոռ
կդնեմ
։
‣
Կաթիցը
մի քիչ
խմեց
,
տեղը
ջուր
ածեց
,
ամանը
լքցրեց
։
‣
Մատանիս
որ
քեզ
տամ
,
դո
տեղն
ինձի
ի՞նչ
կտաս
։
Նախադրութիւն
22.
Փոխանակ
։
‣
Եթէ
դրանք
լռեն
՝
դրանց
տեղ
քարերը
կաղաղակեն
։
‣
Ես
տկար
եմ
,
չեմ կարող
գալ
,
իմ
տեղ
որդիս
կգայ
։
‣
Այգուց
խաղող
էինք սպասում
.
խաղողի
տեղ
փուշ
բերեց
։
Ածանցական Բառեր
Տեղին
ածական
մակբայ
Պատշաճ
,
յարմար
,
ի դէպ
։
Հակառակը՝
Անտեղի
։
‣
Քո
խօսքդ
շատ
տեղին
էր
։
‣
Տեղին
ասացիր
,
որ
նա
անպէտք
է
։
‣
Քիչ
է խօսում
,
բայց
երբ
խօսում է
՝
տեղին
է խօսում
։
գործ
է
ածվում
նաեւ
՝
Տեղի անտեղի
Տեղով
մակբայ
1.
Տե՛ս
Տեղից տեղ
(
1
,
2
)։
ածական
2.
Յարմար
,
խելքի մօտիկ
։
‣
Եթէ
ուզում ես
ծախել
՝
տեղով
գին
ասա
։
Տեղօք
մակբայ
1.
Տե՛ս
Տեղով
։
ածական
2.
Ամեն
բան
կարգին
,
կանոնաւոր
. (
արտաքին
կերպարանքի
մասին
)։
‣
Տեղօք
աղջիկ
է
։
Բաղադրեալ Բայեր
Տեղ անել
չէզոք
բայ
1.
Տեղ
բանալ
,
որ
մէկը
նստի
։
‣
Մի քիչ
սեղմվեցէք
,
նրա
համար
էլ
տեղ արէք
,
նստի
։
2.
Անկողինը
ձգել
։
‣
Տեղ արա
(
կամ
տեղս արա
)
պառկիմ
,
ճար
չունիմ
։
3.
Մի
տեղ
գտնել
,
որտեղից
կարելի
է
այս-ինչ
բանը
ձեռք բերել
։
(
Տե՛ս
Տեղ
,
12
)։
Տեղ դնել
ներգործական
բայ
Համարել
,
ընդունել
իբրև
։
‣
Մենք
քեզ
մարդու
տեղ դրինք
,
մի
գործ
յանձնեցինք
։
‣
Դուք
ինձ
ո՞ւմ
տեղ էք դնում
։
Բանի տեղ դնել
ներգործական
բայ
Նշանակութիւն
՝
կարեւորութիւն
տալ
։
‣
Նրա
խօսքերը
բանի տեղ մի՛ դներ
։
‣
Գլուխս
քիչ
ցաւում էր
,
բանի տեղ չդրի
,
գնացի
գործի
,
ծանրացայ
։
Տեղը բերել
ներգործական
բայ
1.
Մի
բան
սարքելիս
՝
մասերը
ճիշտ
տեղաւորել
՝
ինչպէս
հարկն
է
։
‣
Կարի մեքենան
լաւ
չէր աշխատում
,
թելը
կտրում էր
,
բացեց
,
քանդեց
,
դրստեց
,
տեղը բերեց
։
2.
Երգի
՝
խօսքի
մէջ
մի
որոշ
կտոր
ճիշտ
արտայայտել
։
‣
Երգում եմ
,
բայց
մի
տեղ
կայ
որ
չեմ յիշում
,
չեմ կարող
տեղը բերել
։
‣
Ոտանաւորը
գրեցի
,
բայց
մի
անիծված
յանգ
չեմ կարողանում
տեղը բերել
,
դուրս չի գալիս
։
չէզոք
բայ
3.
Յարմար
առիթը
գտնել
,
յարմար
առիթից
օգտվել
։
‣
Երբ
տէրտէրը
յանդիմանում էր
ժողովրդին
,
որ
հայհոյիչ
են
,
հարբեցող
են
,
մէկը
լաւ
տեղը բերեց
ու
ասաց
.
տէրտէրներից
օրինակ են առնում
։
(
Տե՛ս
Տեղը գալ
)։
Տեղը բռնել
չէզոք
բայ
1.
Մէկի
տեղը
գրաւել
։
‣
Նրանք
պատրաստ
են
իմ
տեղը բռնելու
։
2.
Մի
բան
փոխարինել
։
‣
Մալարիայի
դէմ
միակ
կտրուկ
դեղը
խինինն
է
,
ոչ մի
ուրիշ
դեղ
չի կարող
նրա
տեղը բռնել
։
‣
Ինչքան
էլ
սիրէ
՝
էլի
մօր
տեղը չի բռնի
։
Դարձուածքներ
Տեղ ու դադար
գոյական
Հանգիստ
,
հանգստութիւն
։
‣
Տեղ ու դարար
չունինք
որ
նստինք
։
Տեղը տաք
ածական
Ապահով
վիճակ
ունեցող
,
անկարօտ
,
ունեւոր
։
‣
Տեղը
տաք
է
,
ինչի՞ց
է
վախում
։
‣
Տեղդ
տաք
է
,
իհարկէ
,
մեծ-մեծ
ես
բրդում
։
Տեղն ու տեղը
,
Տեղն ի տեղը
մակբայ
Տե՛ս
Տեղից տեղ
։
Տեղը տեղին
մակբայ
1.
Տեղովը
,
մանրամասն
։
‣
Գլխին
եկածը
տեղը տեղին
պատմեց
։
2.
Իսկութեամբ
,
կէտ առ կէտ
։
‣
Բոլոր
ասածներս
տեղը տեղին
կատարվեցին
։
Տեղի անտեղի
մակբայ
Երբեմն
տեղին
,
երբեմն
անտեղի
,
ի դէպ և յանդէպ
։
‣
Տեղի անտեղի
գլխիցը դուրս է տալիս
։
‣
Ինչ
որ
այս
ու
այնտեղ
լսել է
՝
տեղի անտեղի
պատմում է
,
սուտ
ու
սխալ
։
Տեղից տեղ
մակբայ
1.
Տեղը տեղին
,
մանրամասնաբար
։
‣
Ինչ
որ
իրան
ասացի
՝
գնացել
բոլորը
տեղից տեղ
պատմել է
հօրը
։
2.
Բոլորովին
,
իսպառ
։
‣
Ինչ
որ
ասացիր
՝
բոլորը
տեղից տեղ
սուտ
է
։
‣
Նա
հօ
տեղից տեղ
գիժ
է
։
3.
Հէնց
նոյն
տեղումը
,
իսկոյն
,
առ ժամայն
։
‣
Պատից
վէր
ընկաւ
ու
տեղից տեղ
մեռաւ
։
Այն տեղուանքը չէ
Կարեւորութիւն չի տալիս
,
ուշադրութիւն չի դարձնում
։
Տե՛ս եւ
Տեղի
,
Տեղիք
։
Աղբիւր՝
Ստեփան Մալխասեանց,
Հայերէն բացատրական բառարան
. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944):
էջ 2158
ՆՈՐ
(beta)
Գործածութիւն
փորձնական
13 մէջբերում
Գտնուած բառաձեւերու գործածութիւնը
տեղից տեղ →
տեղից տեղ
(1 մէջբերում)
Տեղից տեղ
†
չստուգուած
(3 մէջբերում)
տեղից տեղ
†
չստուգուած
(8 մէջբերում)
Գտնուած բառոյթներու գործածութիւնը
տեղից տեղ
(1 բառաձեւ | 1 մէջբերում)
Արդիւնքները տեսնելու համար, բռնել հեռախօսը հորիզոնական դիրքով կամ / եւ մասշտաբը (zoom-ը) նուազեցնել
Փնտռել «
Տեղից տեղ
» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —
Բացատրական
(1992)
Հայոց լեզուի նոր բառարան
(1976)
Արդի հայերենի բացատրական բառարան
(1969)
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
(1968)
Հայոց լեզուի նոր բառարան
(1954)
Հայերէն աշխարհաբար լեզուի լիակատար բառարան
(1944)
Հայերէն բացատրական բառարան
(1910)
Նոր բառագիրք հայերէն լեզուի
Հոմանիշներու
(2009)
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան
(1967)
Հայոց լեզվի հոմանիշների բառարան
(1938)
Բառարան գանձարան հայերէն լեզուի
Արեւմտահայերէնի
(2011)
Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարան
(1991)
Արեւմտահայերենի բառարան
Նորաբանութիւններու
(2022)
ՆՈՐ
Նոր բառեր. Է պրակ
(2021)
ՆՈՐ
Նոր բառեր. Զ պրակ
(2021)
ՆՈՐ
Նոր բառեր արեւմտահայերէնի մէջ. Ա Գիրք
(2020)
ՆՈՐ
Նոր բառեր. Ե պրակ
(2018)
ՆՈՐ
Նոր բառեր. Դ պրակ
(2017)
Նոր բառեր. Գ պրակ
(2016)
Նոր բառեր. Բ պրակ
(2015)
Նոր բառեր. Ա պրակ
(2002)
Արդի հայերենի նորաբանությունների բառարան
(1996)
Նոր բառերի բացատրական բառարան
(1982)
Բառարան-տեղեկատու (Նոր բառեր և իմաստներ)
Յանգարան
(1976)
ՆՈՐ
Հայոց լեզվի հանգաբառարան
Բառակազմական
(2014)
Դպրոցական բառակազմական բառարան
Ստուգաբանական
(2010)
Հայերեն ստուգաբանական բառարան
(2010)
Հին հայերենի վերջածանցների ծագումը
- [Հայերեն ստուգաբանական բառարան]
(2004)
Հայերէն ստուգաբանական առձեռն բառարան
(1995)
Մեր արմատները նոր լոյսի տակ
(1926)
Հայերէն արմատական բառարան
Դարձուածաբանական եւ Բարբառային
(2013)
Ղարաբաղի բարբառի բառարան
(2011)
Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան
(2010)
Հայերեն շրջասությունների բառարան
(2001)
Հայոց լեզվի բարբառային բառարան
(1975)
Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան
(1970)
Հազար ու մէկ բառ ու բան հայոց խօսից բարբառէն
(1970)
Արեւելահայ ոճաբանութիւններ
- [Հազար ու մէկ բառ ու բան հայոց խօսից բարբառէն]
(1913)
Հայերէն գաւառական բառարան
(1912)
Հայոց բառ ու բան
(1903)
Բառգիրք Արարատեան բարբառի
(1902)
Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն
(1869)
Բառգիրք յաշխարհաբառէ ի գրաբառ
(1836)
Յաւելուած աշխարհիկ բառք անվկայք ի գրոց առ մեզ եղելոց
- [Նոր բառգիրք հայկազեան լեզուի]
Ուղղագրական
(2013)
Հայերենի ուղղագրական նոր բառարան
(2002)
Արդի հայերենի ուղղագրական-ձեւակազմական բառարան
(1973)
Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան
Գրաբարի
(2012)
Գրաբարի դարձուածաբանական բառարան
(2010)
Գրաբարի բառարան - Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր
(2007)
Նորայայտ բառեր գրաբարում
(2006)
Գրաբարի հոմանիշների բառարան
(2000)
Գրաբարի բառարան
(1944)
Ասացուածքներ հայերէն գրաբար լեզուով
- [Հայերէն բացատրական բառարան]
(1865)
Առձեռն բառարան հայկազնեան լեզուի
(1837)
Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական
(1836)
Նոր բառգիրք հայկազեան լեզուի
Միջին Հայերէնի
(2009)
Միջին հայերենի բառարան
Վաղաշխարհաբարեան
(2014)
Նորահայտ բառեր վաղաշխարհաբարյան աղբյուրներում
Օտար լեզուի
(2014)
Բառգրքույկ, Նոր եւ նորակազմ բառեր հայերենում
(2011)
Օտար բառերի բառարան
(1951)
Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ
(1912)
Բացատրական բառգիրք - Օտարազգի բառերի եւ օտարագիր բառերի ու դարձւածքների
(1908)
Հանրամատչելի բառարան օտարազգի բառերի եւ գործածութեան մէջ մտած մտքերի ու դարձւածքների
Անուններու
(2010)
Հայոց ազգանունների բառարան
(2005)
ՆՈՐ
Ծածկանուններ (հայերեն և հայատառ) հայոց պարբերական մամուլում և գրականության մեջ
- [Հայոց ծածկանունների բառարան]
(2005)
ՆՈՐ
Ծածկանուններ ձեռագիր և խմորատիպ մամուլում (Հայերեն և հայատառ)
- [Հայոց ծածկանունների բառարան]
(2005)
ՆՈՐ
Հեղինակներ
- [Հայոց ծածկանունների բառարան]
(1973)
ՆՈՐ
Կենսագրական բառարան (հայ մշակույթի գործիչներ)
(1968)
Արական Անձնանուններ
- [Հայոց լեզուի նոր բառարան]
(1968)
Իգական Անձնանուններ
- [Հայոց լեզուի նոր բառարան]
(1942)
Հայոց անձնանունների բառարան
Տեղանուններու
(2011)
Տարածված աշխարհագրական տեղանունների ցանկ
- [Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարան]
(1986)
Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան
Բուսանուններու
(1981)
Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան
(1895)
Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն
Մասնագիտական
(2015)
Հայկական խոհանոցի բառարան
(2013)
ՆՈՐ
Ֆիզիոլոգիական տերմինների հայերեն-անգլերեն-ռուսերեն բառարան-տեղեկատու
(1987)
Հայերենագիտական բառարան
(1979)
Տէրունի տօներ
- [Ծիսական Բառարան]
(1979)
Եկեղեցական իրեղէններ եւ նիւթական առարկաներ
- [Ծիսական Բառարան]
(1975)
Լեզվաբանական բառարան
Յապաւումներու
(2021)
ՆՈՐ
Տառային հապավումներ
- [Նոր բառեր. Զ պրակ]
(2020)
ՆՈՐ
Տառային հապավումներ
- [Նոր բառեր. Ե պրակ]
(2007)
Հայերենում գործածվող տառային հապավումների բառարան
(1996)
Հապավումներ
- [Նոր բառերի բացատրական բառարան]
Ձեւաբանութեան կարգաւորումներ
Արեւմտահայերէն
Արեւելահայերէն
Ցուցադրել ձեւաբանական վերլուծութիւն
Ցուցադրել ձեւաբանական զտիչները
Ցուցադրել գտնուած բառաձեւերը
Ցուցադրել գտնուած բառոյթները