Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
ՍԱՀՄԱՆ սահմանի (սահմանաց)
գոյական
    1. Ծայր, եզր, որտեղ մի բան վերջանում է (տեղի և ժամանակի վերաբերմամբ

    2. Գիծ, որ ցոյց է տալիս մի տարածութեան վերջը։

    3. Գիծ, որ ընդհանուր է երկու հարեւան պետութեան կամ երկրի։

    4. Շրջագիծ, որի մէջ ամփոփվում է մի երկիր։

    5. Քար կամ այլ նշան, որով մի հողամաս բաժանվում է ուրիշից։

    6. Սահմանի (2) մօտ գտնվող՝ սահմանամերձ տեղ։

Նմանութեամբ
    7. Ծայր, եզր՝ մինչեւ ուր կարող է տարածվել մի գործողութիւն կամ ազդեցութիւն։


    8. Կէտեր, որոնց մէջ ամփոփվում է մի երեւոյթ կամ գործողութիւն։

    9. Կանոն, օրէնք, որ որոշում է մէկի իրաւունքներն ու պարտականութիւնները։

    10. Ճիշտ որոշում բառի նշանակութեան։

    11. (Մաթեմատիկական) Մեծութիւն, որին մի ուրիշ մեծութիւն կարող է անհունապէս մօտենալ, բայս երբէք չի կարող հասնել։

հին նշանակութիւն 12. Խոստում, ուխտադրութիւն իւր անձի վերաբերմամբ։

հին նշանակութիւն 13. Բան, բանական պատճառ։

Ածանցական Բառեր


Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1937
ՆՈՐ
(beta)
Փնտռել «Սահմանաւ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու