Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան
1. ԼՈՒԾ (լծոյ), լծի
գոյական
    1. Երկայն տափակ ձող պինդ փայտից, որը դնում են զոյգ եզների պարանոցին, երբ ուզում են լծել։

    2. Մի զոյգ եզ, որոնք միասին քաշում են լուծը։

Նմանութեամբ
հին նշանակութիւն 3. Կշեռքի ձողը, որի երկու ծայրից կախված են թաթերը, լծակ։

գաւառական նշանակութիւն 4. Կշեռքի թաթ, նժար, կշեռք։

գաւառական նշանակութիւն 5. Օրօրոցի երկայնութեամբ վերեւից ձգված գլանաձեւ փայտը, որ միացնում է ոտքը գլխի հետ։
հազուադէպ նշանակութիւն 6. Նաւի երկու կողմը, որոնք դէմ առ դէմ բարձրանում են։

գաւառական նշանակութիւն 7. Ձիթահանքի քթոցների երկայն փայտը։

Փոխաբերաբար
    8. Միասին կենակցութիւն ամուսնացած զոյգի։
    9. Որևէ ծանրութիւն կամ պարտականութիւն, որը մարդ պարտաւոր է տանել։

    10. Տիրողի ճնշումը հպատակի վրայ, հպատակութեան ծանրութիւնը։

    11. Հռոմում՝ երեք նիզակներից յօրինված ցածլիկ դուռ, որի միջով անց էին կացնում պարտվածին իբրև նշան, թէ նա պարտված է հռոմէական զէնքից և Հռոմին հպատակ է։
հին նշանակութիւն 12. (Աստղաբաշխական) Կշիռ կենդանակերպի մի այլ անունը։

հին նշանակութիւն 13. Փայլածու մոլորակի այլ անունը։

հին նշանակութիւն 14. Աւելեաց հինգ օրերի առաջին օրուայ անունը, որ նուիրված էր Փայլածուին։

Բաղադրեալ Բայեր



Դարձուածքներ



Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 845
ՆՈՐ
(beta)
 Գործածութիւն փորձնական 5 մէջբերում 

Գտնուած բառաձեւերու գործածութիւնը


Փնտռել «ԼՈՒԾԱՆԵԼ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու