Անվճար հայերէն ուղղագրիչ
Ստացի՛ր HySpell-ը հիմա
 Բառարան

Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 107
ՆՈՐ

Աղբիւր՝ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): էջ 361
ՆՈՐ
ԴՊՐՈՑ ի (աց)
գոյական
հին նշանակութիւն 1. Դպրութիւն՝ կարդալ-գրել սովորելու տեղ։

    2. Ամեն աստիճանի և տիպի ուսումնավայր, որտեղ աշակերտներին սովորեցնում են գրագիտութիւն, գիտութիւններ, արուեստներ, արհեստներ։
Առաջին՝ երկրորդաստիճանի՝ ստորին՝ միջնակարգ՝ բարձրագոյն դպրոց։
հազուադէպ նշանակութիւն Մասնագիտական՝ ընդհանուր կրթական դպրոց։
Երաժշտական դպրոց։
Արհեստաւորաց դպրոց։
Երկաթուղային դպրոց։
Ժառանգաւորաց դպրոց (= վանքերին կից, որտեղից աւարտողները մտնում էին հոգեւոր կոչման մէջ
Կար ու ձեւի դպրոց։
Նկարչական դպրոց։
Գիշերօթիկ դպրոց (որին կից աշակերտներն ստանում են բնակարան և սնունդ
Ցերեկօթիկ կամ երթեւեկ դպրոց։
Առևտրական դպրոց։
Պետական՝ մասնաւոր դպրոցներ։
Ռէալական դպրոց, որտեղ կլասիկական լեզուները չէին աւանդվում և աւելի ընդարձակ ծրագրով աւանդվում էին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա։
Միամեայ՝ երկամեայ դպրոց, Որտեղ ուսման ընթացքը տեւում է մի, երկու տարի։
Ձրիավարժ դպրոց, որտեղ ուսումը ձրի աւանդվում։
Տղայոց՝ աղջկանց՝ երկու սեռի կամ խառն դպրոցներ։
Նա դպրոց մտաւ (կամ ընդունվեց) վեց տարի առաջ և այս տարի դպրոցն աւարտեց։
Մի դպրոցից արձակված աշակերտն իրաւունք չունէր ուրիշ դպրոց մտնելու։

    3. Շէնք, որի մէջ ուսումն աւանդվում է։

    4. Դպրոցում սովորող աշակերտութիւնը։

    5. Փոխաբերաբար Որևէ յայտնի վարպետի (փիլիսոփայ, արուեստագէտ, հեղինակ) վարդապետութիւնը կամ ուղղութիւնը։

    6. Որոշ ոճ՝ ուղղութիւն նկարչութեան մէջ։
Դարձուածքներ

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 563
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): էջ 1592
ՆՈՐ
(beta)
ՆԱՒ
գոյական
    1. ջուրի վրայէն ընթացող երկաթապատ կամ տախտակէ փոխադրական կազմած՝ միջոց՝ մարդ եւ բեռ փոխադրելու՝ տեղափոխելու համար.
    2. օդէն թռչող փոխադրական մեքենայ. օդանաւ.
    3. (Գրաբար) ջրատար խողովակ. ագուգայ.
    4. (Գաւառական) ջրաղացի խողովակ, որուն մէջէն ջուրը հոսելով կը թափի ջրաղացի անիւին վրայ.
    5. փայտէ կամ քարէ գուռ, աղբիւրներու առջեւ դրուած՝ անասունները ջրելու համար.
    6. փայտէ տաշտակ՝ շէնքերու կառուցման ատեն հող՝ շաղախ՝ ցեխ կրելու՝ փոխադրելու համար:

Տեսակներ














































































































































































Յարակից Բառեր



Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 1674
ՆՈՐ
(beta)

Աղբիւր՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): էջ 520
ՆՈՐ
(beta)
Փնտռել «Դպրոց-նաւ» բառը նաեւ հետեւեալ պատկերահանուած բառարաններուն մէջ —

Բացատրական

Հոմանիշներու

Արեւմտահայերէնի

Նորաբանութիւններու

Յանգարան

Բառակազմական

Ստուգաբանական

Դարձուածաբանական եւ Բարբառային

Ուղղագրական

Գրաբարի

Միջին Հայերէնի

Վաղաշխարհաբարեան

Օտար լեզուի

Անուններու

Տեղանուններու

Բուսանուններու

Մասնագիտական

Յապաւումներու