Ermeni yazım denetleyicisi
Şimdi İndirin
 Sözlük
ՄԱՐԴ (մարդոյ, մարդք, մարդոց, աւելի սովորական՝ մարդիկ, մարդկան), մարդի կմ մարդու, մարդեր, սովորաբար մարդիկ, մարդկանց, մարդկանցից, մարդկանցով
գոյական
    1. Ողնաշարաւոր կաթնասուն կենդանի, երկու ձեռքով, երկու ոտքով, հինգ-հինգ մատներով, մատների ծայրերին տափակ եղունգներով, լայն ճակատով, բարձր կառափով, երկու ոտների վրայ գագաթնահայեաց կանգնող ու քայլող, երեք տեսակի ատամներով, որոնց թիւը, չափահասութեան ժամանակ, հասնում է 32-ի։

    2. Յատկապէս արական սեռի մարդ, տղամարդ, էրիկմարդ։

    3. Իգական սեռի մարդ (քիչ դէպքերում, սովորաբար այս նշանակութեամբ գործ է ածվում կին մարդ, կնիկմարդ

    4. Չափահաս դարձած, արբունքն առած տղամարդ։

    5. Տղամարդ ամուսին, այր։

    6. Մարդը, որ անասուններից տարբերվում է մտքով, լեզուով և հասարակական աշխատանքի պրոցեսում գործիք ստեղծելու և օգտագործելու կարողութեամբ։

    7. Մարդը՝ նկատմամբ իւր բարոյական ու մտաւորական յատկութիւններին։

    8. Աշխատող ոյժ, աշխատող ձեռք։

    9. Զինուորական։

    10. Մարդկային մարմին։
Իբրեւ անորոշ դերանուն.
    11. Մի ոմն, մէկը։

    12. Ոքմին, որեւէ մէկը։

    13. Անորոշ ենթակայ (ինչպէս ֆրանսերէն on, գերմաներէն man), որ ընդհանուր կերպով արտայայտում է ենթական, առանց որեւէ անհատի վերաբերելու։

Բաղադրեալ Բայեր



Դարձուածքներ











Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1421
Yeni!
(beta)
 Usage beta 1 citation 

Usage of matching Word Forms


Ayrıca bu sözlüklerde "Մա՜րդ աստծու" için arama:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations