Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Morphology

Western Armenian


պսակ → պսակ (noun)
Singular • Nominative case
Singular • Accusative case
 Словарь

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 394։



Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 428
Новинка
ՊՍԱԿ պսակի, պսակաց
գոյական
    1. Ծաղիկներից կամ թարմ ճիւղերից հիւսած շրջանակ, որ դնում են գլխներին զարդարանքի համար։

    2. Դաբնիի կամ ձիթենու ճիւղերից հիւսած շրջանակ, որ տալիս էին իբրև մրցանակ հասարակական մրցութիւնների կամ պատերազմների մէջ յաղթողներին։

    3. Մանեակ, որ դնում էին նորափեսայի և նորահարսի գլխներին իբրև թագ, որի պատճառով նրանք կոչվում են թագւոր (թագաւոր) և թագուհի։
    4. Ոսկուց կամ արծաթից շինված և գոհարեղէններով զարդարված ատամնաւոր շրջանակ, որ իբրև պատուի նշան կրում են գլխներին թագաւորները, դուքսերը, կոմսերը ևն և որ լինում է զանազան ձեւի և զանազան թուով գնդակներով՝ նայելով կրողի աստիճանին. կոչվում է նաև թագ։

    5. Ծաղիկներից, բոյսերից հիւսված կամ արծաթից կամ հասարակ մետաղից շինված զարդարուն շրջանակ, որ դնում են ննջեցեալի դագաղի և ապա գերեզմանի վրայ իբրև յարգանքի նշան։
Նմանութեամբ
հին նշանակութիւն 6. Բակ, որ երբեմն կապում է արեգակի և լուսնի շուրջը։

հին նշանակութիւն 7. Արեգակի գունդը, սկաւառակը։

    8. Արեգակի արտաքին լուսեղէն շրջանակը, որ տեսանելի է դառնում նրա ամբողջական խաւարման ժամանակ։

հին նշանակութիւն 9. Բոլորումն տարւոյ, տարեշրջան։

հին նշանակութիւն 10. Նկարների վրայ՝ սրբերի գլուխների շուրջն սպիտակ (իբրև լուսեղէն) շրջանակ, իբրև յայտարար նկարված անձի սրբութեան։

հին նշանակութիւն 11. (Եկեղեցական) Գլխի գագաթի վրայ բոլորակաձեւ գերծված տեղ, որ կիրարկվում է կաթոլիկ եկեղեցում, կուլակ (2

    12. (Բուսաբանական) Ծաղկի բաժակը շրջապատող երփներանգ տերեւների շրջանակը։
    13. (Կազմախօսական) Ատամի այն մասը, որ լնդերքից դուրս երեւում է։ Հակառակը՝ Արմատ։
հին նշանակութիւն 14. Առարկաների (օրինակ՝ սեղանի, դռան ևն) շուրջը շինած բարակ շրջանակ, ափ։

հին նշանակութիւն 15. Տանիքի շուրջը քաշած ցած պատ՝ պահպանութեան համար։

Փոխաբերաբար
    16. (Եկեղեցական) Ամուսնութեան խորհուրդը, որ կատարվում է եկեղեցում և որի ժամանակ պսակ էին դնում (պսակում էին) ամուսնացողների գլխներին։

    17. Ամուսիններից մէկը միւսի համար (մասնաւորապէս մարդը՝ կնոջ համար
    18. Յաղթութիւն, պանծալի գործ, գլուխ գործոց։

    19. (Եկեղեցական) Երանաւէտ վիճակ, որին ակնկալում են հաւատի համար կռուողները և նահատակուողները, իբրև յաղթութեան պսակի (2


    20. (Աստղաբաշխական) Անուն երկու համաստեղութիւնների, մէկը հիւսիսային, միւսը հարաւային կիսագնդում։
Դարձուածքներ

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 1884
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 57
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 979
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1196
Новинка
(beta)
ՊՍԱԿ
գոյական
    1. թարմ ծաղիկներէ կամ ոստերէ՝ ճիւղերէ հիւսուած շրջանակ, իբրեւ զարդ գլխուն դրուելու.

    2. դափնիի կամ ձիթենիի ճիւղերէ հիւսուած շրջանակ, զոր կու տային իբրեւ մրցանակ՝ յարգանք մարզական՝ մտաւորական մրցումներու եւ պատերազմի մէջ յաղթականներուն.

    3. ոսկեձոյլ կամ արծաթաձոյլ գոհարազարդ ատամնաւոր շրջանակ, զոր իբրեւ պատիւի նշան կը կրեն թագաւորները՝ դշխոները՝ դուքսերը եւ այլն. թագ, ապարօշ.

    4. մանեակ, զոր կը դնեն փեսացուին եւ հարսնցուին գլուխներուն իբրեւ թագ (ատկէ՝ անոնց թագաւոր եւ թագուհի անուանումը). նարօտ.

    5. ծաղկահիւս կամ մետաղէ ծաղկազարդ շրջանակ, զոր կը դնեն դագաղին, ապա գերեզմանահողին վրայ. ծաղկեպսակ.

    6. պսակադրութեան եկեղեցական ծէսը՝ խորհուրդը՝ արարողութիւնը.

    7. ամուսիններէն իւրաքանչիւրը միւսին համար (մանաւանդ այրը՝ կնոջ համար).

    8. արեւու, լուսնի եւ պայծառ աստղերուն շուրջը եղող շրջանակ. բակ.

    9. ծաղիկի բաժակէն ներս գտնուող գունաւոր տերեւներու՝ փերթերու շրջանակ.

    10. նկարներու՝ սրբանկարներու վրայ՝ սուրբերու գլուխներուն վրայ լուսեղէն՝ ճերմակ շրջանակ. լուսապսակ.

    11. ակռայի՝ ատամի այն մասը, որ միսէն դուրս է.

    12. տանիքի պահպանութեան համար ցած պատ կամ դուրսէն շրջապատող երիզ. քիւ.

    13. հեռաձայնի՝ ձայնասփիւռի եւ այլնի կազմած, որ մարդուն գլխուն շուրջը անցնելով՝ կը հանգչի ականջներուն վրայ.

    14. երկու համաստեղութեան անուն.

    15. (Փոխաբերական իմաստ) պանծալի գործ, յաղթութիւն.

    16. (Փոխաբերական իմաստ) կատարելութիւն.

    17. (Փոխաբերական իմաստ) զարդ, զարդարանք, պաճուճանք.

ածական
    18. պսակուած. օրինակ՝
Տեսակներ











Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 2048
Новинка
(beta)

Похожие слова
փշաք
 Usage beta 193 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Новинка Explore the usage of the lemma պսակ or the word form պսակ in the Corpus of Western Armenian.
Найти слово "պսակ" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations