Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Morphology

Matching Lexemes


 Словарь



Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 171
Новинка
1. ԼՈՒԾ (լծոյ), լծի
գոյական
    1. Երկայն տափակ ձող պինդ փայտից, որը դնում են զոյգ եզների պարանոցին, երբ ուզում են լծել։

    2. Մի զոյգ եզ, որոնք միասին քաշում են լուծը։

Նմանութեամբ
հին նշանակութիւն 3. Կշեռքի ձողը, որի երկու ծայրից կախված են թաթերը, լծակ։

գաւառական նշանակութիւն 4. Կշեռքի թաթ, նժար, կշեռք։

գաւառական նշանակութիւն 5. Օրօրոցի երկայնութեամբ վերեւից ձգված գլանաձեւ փայտը, որ միացնում է ոտքը գլխի հետ։
հազուադէպ նշանակութիւն 6. Նաւի երկու կողմը, որոնք դէմ առ դէմ բարձրանում են։

գաւառական նշանակութիւն 7. Ձիթահանքի քթոցների երկայն փայտը։

Փոխաբերաբար
    8. Միասին կենակցութիւն ամուսնացած զոյգի։
    9. Որևէ ծանրութիւն կամ պարտականութիւն, որը մարդ պարտաւոր է տանել։

    10. Տիրողի ճնշումը հպատակի վրայ, հպատակութեան ծանրութիւնը։

    11. Հռոմում՝ երեք նիզակներից յօրինված ցածլիկ դուռ, որի միջով անց էին կացնում պարտվածին իբրև նշան, թէ նա պարտված է հռոմէական զէնքից և Հռոմին հպատակ է։
հին նշանակութիւն 12. (Աստղաբաշխական) Կշիռ կենդանակերպի մի այլ անունը։

հին նշանակութիւն 13. Փայլածու մոլորակի այլ անունը։

հին նշանակութիւն 14. Աւելեաց հինգ օրերի առաջին օրուայ անունը, որ նուիրված էր Փայլածուին։

Բաղադրեալ Բայեր



Դարձուածքներ



Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 845
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 55
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 791
Новинка
(beta)
ԼՈՒԾ
գոյական
    1. փայտէ կազմած՝ լծկան եզները լծելու.

    2. զոյգ մը լծկան եզներ՝ միասին լծուած.

    3. (Փոխաբերական իմաստ) որեւէ ծանրութիւն կամ պարտականութիւն՝ որ մարդ պարտաւոր է կրել կամ կատարել. օրինակ՝
    4. (Փոխաբերական իմաստ) տիրողին ճնշումը՝ հպատակին վրայ կամ ենթարկուածութիւն՝ հպատակութիւն տիրողին, գերութիւն, ստրկութիւն, ժանտ շղթայ՝ որ կ՚անցընեն պարտուողին վիզը.

    5. կշիռքի թաթ, կշռաթաթ, նժար, լծակ.

    6. Կշիռ կենդանակերպին ուրիշ մէկ անունը.

    7. Փայլածու մոլորակին ուրիշ մէկ անունը.

    8. հայկական տոմարի Աւելեաց հինգ օրերու առաջին օրուան անունը՝ որ նուիրուած է Փայլածուին.

    9. օրօրոցի երկայնութեամբ վերեւէն կախուած գլանաձեւ փայտը՝ որ ոտքը կը կապէ գլուխին հետ.

    10. նաւուն երկու կողմը՝ որոնք դէմ առ դէմ կը բարձրանան.

    11. ձիթահանքի քթոցներուն երկայն փայտը.

ածական
    12. զոյգ, ջուխտ. Հակառակը՝ կենտ, անզոյգ։

Բաղադրեալ Բայեր



Դարձուածքներ

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 789
Новинка
(beta)
 Usage beta 11 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Найти слово "լուծք" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations