Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Morphology
 Словарь

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 501։



Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 541
Новинка
ՕՐԱԳԻՐ օրագրի
գոյական
    1. Գրուածք, որի մէջ մէկը ամեն օր մուծում է համառօտ կերպով այդ օրը պատահած իրան վերաբերեալ կամ իրան հետաքրքրող դէպքերը։

    2. Տետրակը կամ գիրքը, որի մէջ օրագիրը (1) գրում են։

    3. Նիստերի արձանագրութիւն ժապաւինված մատեանում, որի մէջ նշանակվում են տուեալ նիստում կայացած որոշումները։

    4. Ամենօրեայ լրագիր։

    5. (Հաշուապահական) Կրկնակի հաշուապահութեան մէջ՝ մատեան, որի մէջ մուծվում են ամեն օրվայ դրամական գործառնութիւնները մանրամասն բացատրութեամբ։

    6. Նաւագնացութեան մէջ՝ մատեան, որի մէջ մուծվում են ամեն օր և ամեն ժամ բոլոր տեղեկութիւնները նաւի ընթացքի մասին, եղանակը, քամիները, արագութիւնը ևն։

    7. Ընդհանրապէս՝ մատեան զանազան պաշտօնական ատեանների և անձերի, որի մէջ նշանակվում են իւրաքանչիւր օր տեղի ունեցած գործառնութիւնները, որոշումները ևն։

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 2377
Новинка
(beta)



Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 2471
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 59
Новинка
(beta)
ՄԱՄՈՒԼ
գոյական
    1. ճնշելու, ճզմելու, պինդ բռնելու համար որեւէ գլան, գործիք կամ մեքենայ. ճնշան.

    2. տպելու մեքենայ.

    3. լրագրութիւն.

    4. պրակ, մամուլահամար (սովորաբար 16 էջ):
Յարակից Բառեր
Կարճ սահմանումով, մամուլ եզրով կը հասկնանք որոշ պարբերականութեամբ հրատարակութիւններօրաթերթէն մինչեւ տարեգիրք:

Հայ մամուլին երախայրիքը՝ առաջին պտուղն է Ազդարար ամսագիրը, լոյս տեսած Հնդկաստանի Մատրաս քաղաքին մէջ, 1794 Հոկտեմբեր1796 Փետրուար, Յարութիւն Քահանայ Շմաւոնեանի կողմէ։

Արեւելահայոց առաջին թերթն է Արեւելեան Ծանուցմանց (1815), արեւմտահայոց՝ Լրոյ Գիր (1832): Արեւմտահայաստանի՝ Արծուի Վասպուրական (Վան, 1858 Արեւելահայաստանի՝ Արարատ (Էջմիածին, 1868): Լիբանանի՝ Լոյս (1918):

Այսօր ունինք թերթեր որոնք դարէ մը աւելի կեանք ունին: Մեր ամենէն երկարակեաց թերթերն են՝ Բազմավէպ (Վենետիկ), որ սկսած է 1843ին, Հանդէս Ամսօրեայ (Վիեննա) 1887ին։

Յաջորդականօրէն կը նշենք 60 եւ աւելի տարուան կեանք ունեցող մեր թերթերը եւ անոնց հիմնադրութեան տարեթիւերը։

Հայրենիք օրաթերթ (Պոսթըն), 1899. Երիտասարդ Հայաստան (Նիւ Եորք, ապա՝ Նիւ Ճըրզի), 1903. Ժամանակ (Պոլիս), Ասպարէզ (Ֆրէզնօ, ապա՝ Լոս Անճէլըս), 1908. Յուսաբեր (Գահիրէ), 1913. Արեւ (Գահիրէ), 1915. Պայքար (Պոսթըն), 1921. Լրաբեր (Լոս Անճէլըս), 1922. Նոր օր (Լոս Անճէլըս), 1922. Մարմարա (Պոլիս), 1924. Մարանաթա (Հալէպ - Պէյրութ), 1925. Յառաջ (Փարիզ), 1925. Սիոն (Երուսաղէմ), 1927. Ազդակ (Պէյրութ), 1927։

Ներկայիս՝ Սփիւռքի մէջ լոյս կը տեսնէ շուրջ 420 մեծ ու փոքր թերթ:

Լիբանանի մէջ մեր երեք օրաթերթերն են՝ Ազդակ (1927, Մարտ 5), Արարատ (1937, Նոյեմբեր 7) եւ Զարթօնք (1937, Սեպտեմբեր 26):

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1401
Новинка
(beta)
 Usage beta 31 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Найти слово "ՕՐԱԳԻՐ" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations