Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Словарь

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 511
Новинка
Ւ,
ւ,
Ւիւն
գոյական
    1. Հայերէն այբուբենի երեսուն և չորրորդ գիրը և եօթներորդ ձայնաւորը։

    2. Ձայնաւոր հնչիւն՝ համապատասխան յունական υ՚ի (իպսիլոն) սկզբնական հնչիւնին, որպիսի առումով շատ հազիւ գործ է ածված հին ձեռագիրներում (Բաբիւլոն կամ Բաբւլոն, կիւրակէ կամ կւրակէ, հիւպատ կամ հւպատ, Հռիւփսիմէ կամ Հռւփսիմէ, հիւսիս կամ հւսիս ևն




    3. Իւնագրութիւն կոչված գրութեան մէջ ւ՚ը փոխարինում է հին ուղղագրութեան (վ՚ահնչիւն) ու գրութիւնը ձայնաւորից առաջ, օրինակ. Նւէր (= նուէր, նվէր), գրւած (= գրուած, գրված) ևն։

    4. Տաղաչափական գրուածքների մէջ փոխարինում է ու կամ եւ շաղկապը՝ երբ հարկաւոր է վանկը սղել, և կարդացվում է իբրեւ փափուկ վ։ Օրինակ.

հին նշանակութիւն 5. Թուարկութեան մէջ՝ 7000։
Ւ՚ով սկսվող բառեր չկան հայերէնի մէջ. եղածները արուեստական գրութիւններ են՝ երբ հարկ է եղել տաղաչափութեան մէջ տողն սկսել Ւ՛ գրով։

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 2239
Новинка
(beta)



Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 782
Новинка
(beta)
հին բառ 3. Ի
նախադրութիւն
     Որ հին լեզւում ընդարձակ գործածութիւն ունէր, կազմելով հոլովներ ու շատ դարձուածքներ։

Հայցականի հետ նշանակում էր
    1. Ուղղութիւն (ո՞ւր), դէպի։
հին նշանակութիւն Երթալ ի տուն՝ յարեւելս։

Յոգնակի հայցականի հետ կամ երբ բառի հոլովիչը ո է՝
    2. դադարումն (ո՞րտեղ), մէջ։
հին նշանակութիւն Նստել ի տունս։
հին նշանակութիւն Հեղձանել ի գետ։

Անորոշ դերբայի մօտ.
    3. ժամանակ։
հին նշանակութիւն Ի մտանել արեգական։
հին նշանակութիւն Յիջանելն նորա։

Անորոշ դերբայի մօտ.
    4. նպատակ։
հին նշանակութիւն Կային ի լսել։
հին նշանակութիւն Եկեալ են ի լուանալ։

    5. Գործիականի գործածութեամբ։
հին նշանակութիւն Զարդարել ի հանդերձս գեղեցիկս։
հին նշանակութիւն Խօսել ի ձեռն ուրուք։

    6. Իբրեւ, փոխարէն։
հին նշանակութիւն Ի տրիտուր վաստակոց։
հին նշանակութիւն Ասել ինչ ի մխիթարութիւն։

Տրականի հետ,
    7. դադարումն (ո՞րտեղ), մէջ։
հին նշանակութիւն Նստել ի տան՝ յայգւոջ։
հին նշանակութիւն Հեծանել յաւանակի։

    8. Կազմում էր բացառական հոլով։
հին նշանակութիւն Ելանել ի քաղաքէ։
հին նշանակութիւն Փրկել ի չարէ։
հին նշանակութիւն Պարտել ի թշնամեաց։
հին նշանակութիւն Առնել յոչնչէ։
հին նշանակութիւն Տառապել ի տօթոյ։
հին նշանակութիւն Մաշել ի ծարաւոյ։
հին նշանակութիւն Բղխել ի վիմէ։

     Ներկայումս պահպանվել է մի քանի քարացած ձեւերում և դեռ կենդանութեան նշոյլ ունի մի քանի դարձուածքներում։



Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 783
Новинка
(beta)
Ւ
մեր այբուբենին 34րդ գիրը։ Բառասկիզբին չի գործածուիր եւ հետեւաբար ներկայ աշխարհաբարին մէջ իրմով սկսող բառ չունինք: Եղածները արուեստակեալ ստեղծումներ են, տաղաչափութեան մէջ տողը ւ տառով սկսելու համար (միջին դարերուն). օրինակ՝




Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 2344
Новинка
(beta)
Ի
    1. մեր այբուբենին տասնըմէկերորդ տառը եւ հինգերորդ ձայնաւորը, որ կ՚արտասանուի լեզուին արմատը մօտեցնելով քիմքին եւ բերանը քիչ բացած. մեր հին քերականները տաղաչափական կամ քերթողական արուեստի մէջ զայն նկատած են մերթ երկար եւ մերթ կարճ, ինչպէս ա-ը. անունն է ինի.

    2. գլխագիր ի-ն, քովը կէտ (= Ի.), դասական թուական ածական է եւ կը նշանակէ քսաներորդ, իսկ նոտրգիր կամ բոլորգիր կամ շեղագիր ի-ն բացարձակ թուական ածական է եւ կը նշանակէ քսան.

    3. ի գիրը իբրեւ նախդիր՝ ձայնաւոր սկզբնատառէն առաջ յ-ի (= կէս ի-ի) արժէքին կը վերածուի, ինչպէս կը տեսնենք գրաբար հոլովմանց մէջ. օրինակ՝

    4. ի նախդիրը քանի մը ածական բառերու առջեւ դրուելով մակբայի արժէք կու տայ անոնց. օրինակ՝
    5. փոխ առնուած օտար անուններու կամ բառերու սկզբնատառ ի ձայները ընդհանրապէս հակամէտ են կորսուելու. օրինակ՝
    6. ի գիրը բառի մը վերջավանկին մէջ կը կորսուի հոլովման ատեն. օրինակ՝
    7. բառին վերջը գտնուող ի-ն հոլովման ատեն կը փոխուի ւ-ի. օրինակ՝
    8. ի գիրը՝ երբ իրմէ ետք ունի ւ գիրը՝ կը փոխուի ո-ի. օրինակ՝

    9. ի գիրը կարգ մը բառերու մէջ կը փոխարինէ է գիրը. օրինակ՝
    10. ի գիրը բառերու առաջին վանկին մէջ ընդհանրապէս կը կորսուի ածանցման, բարդութեան կամ հոլովման ատեն. օրինակ՝
    11. ի գիրը իբրեւ յետադաս մասնիկ կը դրուի ինչ-ինչ գոյական բառերու ծայրը եւ ունեցող նշանակութիւնը կու տայ անոնց. օրինակ՝
    12. դասական հայերէնի յատուկ ինչ-ինչ բառերու ծայրը գտնուող ի-ն՝ իբրեւ թարմատար գիր՝ զանծ առնուած է աշխարհաբար հայերէնի մէջ. օրինակ՝
    13. բայի աներեւոյթներուն վրայ դրուած ի գիրը բայածական բառեր կազմելու կը ծառայէ. օրինակ՝

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 735
Новинка
(beta)
 Usage beta 1 citation 

Usage of matching Word Forms


Найти слово "ւ-ի" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations