Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Словарь

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 63։




ԲԱՑ
ածական
    1. (գոյն՝) թեթեւ, ոչ մութ։
    2. Տե՛ս վրան։

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 65
Новинка

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 49
Новинка

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 66
Новинка
1. ԲԱՑ ի (աց) (արմատ Բանալ՚ի)
ածական
    1. Բացված դրութեան մէջ, չծածկված, չվարագուրված։ Հակառակը՝ Գոց, խուփ։

    2. Չկողպած, չկնքած, չպատսպարված։ Հակառակը՝ Փակ, կողպ։

    3. Չխափանված, չընդհատված, գործող։

    4. Յայտնի, չթաքցրած, հրապարակական։ Հակառակը՝ Գաղտնի, Ծածուկ։

    5. Ազատ, արձակ, անկաշկանդ։

    6. (Գոյների մասինԹեթեւ գունաւորված, պայծառ։ Հակառակը՝ Մուգ։

    7. Փոխաբերաբար Վստահ, համարձակ։

գոյական
գաւառական նշանակութիւն 8. Գրտնակով բացած՝ բարակացրած խմոր՝ լաւաշի կամ թխուածքների համար։

    9. (Հաշուապահական) Եկամտի կամ մուտքի պակասը՝ համեմատութեամբ ծախսի կամ ելքի. դեֆիցիտ։

    10. Ազատ տեղ, դուրս տեղ, որտեղ շինութիւն, անտառ ևն չկայ։
մակբայ
    11. Բաց դրութեամբ, ազատաբար, համարձակօրէն։


    12. (գրաբարում հոլովված ձեւերով՝ ի բաց, ի բացի, ի բացեայ, ի բացոյ, բացուստ) Հեռու, հեռուն։


    13. Բա՛ցի (գրաբարում խնդիր է առնում բացառական հոլովով, բաց ի մեզաց, բաց ի քէն…, այս ի նախդիրը նոր լեզուի մէջ կցվել է բաց՚ին, բա՛ցի. Համեմատել Գրաբար դէպ ի տուն, աշխարհաբար դէ՛պի տուն
Բաղադրեալ Բայեր





Դարձուածքներ









Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 374
Новинка
(beta)



Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 375
Новинка
(beta)
ԱՐՁԱԿ ի (աց)
ածական
    1. Չկապկապած, չկաշկանդված, իւր կամքին թողած։
    2. Չսահմանափակված, լայն ու ընդարձակ։

    3. Չնեղող, չկաշկանդող, լայն։
    4. Ոչ ոքից կախումն չունեցող, ազատ։

    5. Պարապմունքներից՝ խիստ կարգապահութիւնից ազատ, տօն։
հին նշանակութիւն 6. Պաս պահելուց ազատ, ուտիս օր։

    7. Տաղաչափութեան պահանջներից ազատ, ոչ տաղաչափօրէն գրված։ Հակառակը՝ Ոտանաւոր, տաղաչափական։

    8. Պարզ, հասարակ, անպաճոյճ (լեզու), որով իրականութիւնն է նկարագրվում. պրոզա։ Հակառակը՝ Բանաստեղծական՝ պոեզիա։

հին նշանակութիւն 9. Բաց, չկնքված։

գոյական
հազուադէպ նշանակութիւն 10. Ազատութիւն, համարձակութիւն։

մակբայ
    11. Առանց կապանքի, ազատ, ինքն իւր գլխի։

նախադրութիւն
հին նշանակութիւն 12. Հեռու, մեկուսի, դէպի մի կողմ։

Բաղադրեալ Բայեր

Դարձուածքներ


Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 296
Новинка
(beta)

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 378
Новинка
(beta)
ԲԱՑ
ածական գոյական
    1. արմատ բանալ բայի.

    2. ինչ որ գոց չէ, անփակ, չծածկուած, չվարագուրուած. օրինակ՝
    3. չկղպուած, փականքի տակ չառնուած. օրինակ՝
    4. գործող, աշխատանք է չդադրած. օրինակ՝
    5. ձեռամբարձ, հրապարակային, յայտնի, չթաքուցուած. օրինակ՝
    6. ազատ, արձակ, անկաշկանդ. օրինակ՝
    7. թեթեւ գունաւորուած. օրինակ՝
թէյ.

    8. վստահ, համարձակ. օրինակ՝
    9. բարակցուած, տափակցուած. օրինակ՝
խմոր.

    10. եկամուտի՝ մուտքի պակաս՝ պակասորդ.
    11. մերկ, հոլանի (մարմին).

    12. գրաբարաձեւ բացասականի նախդիր (ի բաց առեալ = բացի).

    13. բարդիչ մասնիկ. օրինակ՝
    14. հեռու, հեռուն, դուրսէն. օրինակ՝
Ածանցական Բառեր

Հակառակը՝ գոց, փակ, գաղտնի, ծածուկ, մութ։

Բաղադրեալ Բայեր




Դարձուածքներ













Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 317
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 240
Новинка
(beta)

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 320
Новинка
(beta)
 Usage beta 1 citation 

Usage of matching Word Forms


Найти слово "բաց-արձակ" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations