Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Morphology

Matching Word Forms


տանը → տուն
 Словарь

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 500
Новинка
ՏՈՒՆ տան (տամբ, տունք, տանց), տանից կմ տնից, տնով, տներ
գոյական
    1. Մեծ կամ փոքր շինութիւն, վերեւից կտուրով ծածկած, դռներով ու պատուհաններով, որի մէջ ապրում են մարդիկ։


հին նշանակութիւն 2. Վրան, տաղաւար բնակութեան համար։
    3. Ապարանք, պալատ։

հին նշանակութիւն 4. Տան յարկ։

հին նշանակութիւն 5. Տան մէջ առանձին սենեակ։

գաւառական նշանակութիւն 6. Արեւելեան ճարտարապետութեամբ՝ տան կենտրոնական աչքը (սենեակը), որի վրայ գտնվում է երդիքը և որի շուրջը գտնվում են միւս աչքերըսենեակները, խոհանոցը, ախոռը ևն։

Նմանութեամբ
    7. Զանազան շինութիւններ, որոնք յատկացրած են մարդկանց որոշ աշխատանքի, օրինակ՝


    8. Շինութիւն, որտեղ զետեղված է քաղաքի վարչութիւնը։

    9. Առեւտրական հիմնարկ։

հին նշանակութիւն 10. Լայն մտքով՝ նախարարական կալուած, իւր բնակիչներով։

հին նշանակութիւն 11. Երկիր, աշխարհ, իւր բնակիչներով։


Փոխաբերաբար
    12. Տան մէջ ապրողները։

    13. Երդ, ընտանիք, գերդաստան։

հին նշանակութիւն 14. Կին։
    15. Ազգատոհմ, ցեղ։

    16. Տան գործեր։

Նմանութեամբ
    17. Ոտանաւորի մի մաս, որի մէջ տաղաչափութեան ձեւը (յանգերի՝ վանկերի նկատմամբ) ամբողջացած է։

    18. «Սուրբ Գրքի» մէջ՝ փոքր հատուած, որ առանձին թուանշան է կրում։

    19. Նարդախաղի մէջ՝ խաղացողներից իւրաքանչիւրի մօտի այն բաժանմունքը (աջի կամ ձախի), որտեղ բոլոր քարերը հաւաքում են և ապա սկսում ժողովել։

գաւառական նշանակութիւն 20. Գութանին լծված ամեն մի զոյքը։
գաւառական նշանակութիւն 21. Ջուլհակի բանկահում՝ նետի տակ գտնվող փայտը։

գաւառական նշանակութիւն 22. Մի զգեստ կարելու համար հարկաւոր բոլոր պարագաները։

Բաղադրեալ Բայեր





Դարձուածքներ





Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 2199
Новинка
(beta)
ՏՈՒՆ
գոյական
    1. բնակութեան կամ այլ նպատակներու տեղ՝ շինութիւն, տանիքով եւ չորս պատով, դուռով եւ պատուհանով.
    2. բնակարան.
    3. վրան, տաղաւար (բնակութեան համար).
    4. ապարանք, պալատ.
    5. ընտանիք, գերդաստան, ցեղ, ազգատոհմ, սերունդ.
    6. տնային գործ՝ տնտեսութիւն.
    7. առեւտրական հաստատութիւն՝ հիմնարկ.
    8. մշակութային, գիտական եւ այլն հաստատութիւն, ինչպէս նաեւ անոր շէնքը.
    9. ազնուական՝ նախարարական տոհմ.
    10. թագաւորական տոհմ՝ հարստութիւն.
    11. քերթուածի մը զանազան բաժանումները (սովորաբար 2-4 տողէ, երբեմն աւելի տողէ կազմուած). տնատ.
    12. երդ, երդիք, ծուխ.
    13. գութանի մը լծուած իւրաքանչիւր զոյգ կենդանին (թիւով եօթը են անոնք - ամոլ, ուժտուն, խարզնտուն, խնձորտուն, մկնտուն, փոշետուն եւ հորետուն).
    14. Աստուածաշունչի մէջ առանձին հատուած՝ որ թուանշան կը կրէ.
    15. նարտախաղի մէջ՝ քարերը հաւաքելու եւ առնելու՝ ժողվելու տեղ՝ մաս.
    16. (Փոխաբերական իմաստ) խելք, միտք։

Տեսակներ





















Բաղադրեալ Բայեր



























Դարձուածքներ










Յարակից Բառեր


Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 2303
Новинка
(beta)

Похожие слова
դամը
թանը
 Usage beta 244 citations 

Usage of matching Word Forms


Найти слово "Տանը" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations