Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Словарь
ՄԱՐԴ (մարդոյ, մարդք, մարդոց, աւելի սովորական՝ մարդիկ, մարդկան), մարդի կմ մարդու, մարդեր, սովորաբար մարդիկ, մարդկանց, մարդկանցից, մարդկանցով
գոյական
    1. Ողնաշարաւոր կաթնասուն կենդանի, երկու ձեռքով, երկու ոտքով, հինգ-հինգ մատներով, մատների ծայրերին տափակ եղունգներով, լայն ճակատով, բարձր կառափով, երկու ոտների վրայ գագաթնահայեաց կանգնող ու քայլող, երեք տեսակի ատամներով, որոնց թիւը, չափահասութեան ժամանակ, հասնում է 32-ի։

    2. Յատկապէս արական սեռի մարդ, տղամարդ, էրիկմարդ։

    3. Իգական սեռի մարդ (քիչ դէպքերում, սովորաբար այս նշանակութեամբ գործ է ածվում կին մարդ, կնիկմարդ

    4. Չափահաս դարձած, արբունքն առած տղամարդ։

    5. Տղամարդ ամուսին, այր։

    6. Մարդը, որ անասուններից տարբերվում է մտքով, լեզուով և հասարակական աշխատանքի պրոցեսում գործիք ստեղծելու և օգտագործելու կարողութեամբ։

    7. Մարդը՝ նկատմամբ իւր բարոյական ու մտաւորական յատկութիւններին։

    8. Աշխատող ոյժ, աշխատող ձեռք։

    9. Զինուորական։

    10. Մարդկային մարմին։
Իբրեւ անորոշ դերանուն.
    11. Մի ոմն, մէկը։

    12. Ոքմին, որեւէ մէկը։

    13. Անորոշ ենթակայ (ինչպէս ֆրանսերէն on, գերմաներէն man), որ ընդհանուր կերպով արտայայտում է ենթական, առանց որեւէ անհատի վերաբերելու։

Բաղադրեալ Բայեր



Դարձուածքներ











Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 1421
Новинка
(beta)
1. ՈՐԴԻ (որդւոյ, որդոց, կմ որդեաց, որդեօք), որդու, որդիք, որդոց կմ որդիներ, որդիների, որդկերանք, որդկերանց, որդկերանցից
գոյական
    1. Արու զաւակ ծնողների նկատմամբ։

    2. Ընդհանրապէս՝ զաւակ, տղայ թէ աղջիկ։

    3. (Եկեղեցական) Երրորդութեան անձերից մէկը, բանն աստուած։

հին նշանակութիւն 4. Կենդանու ձագ։

Նմանութեամբ
    5. Հեռաւոր ծնունդ մէկի, սերունդ, զարմ։

    6. Մարդը իւր հայրենիքի նկատմամբ, մի ազգի պատկանող անհատ՝ այդ ազգի նկատմամբ։

    7. (Եկեղեցական) Մարդը իւր եկեղեցու նկատմամբ, իբրև անդամ մի եկեղեցու։
    8. Բարեկամական կոչում, որով չափահաս մարդը դիմում է ծանօթ կամ անծանօթ երիտասարդին, հոգեւորականը՝ աշխարհականին։

    9. Ընդհանուր մտքով՝ ժառանգ մի բանի, մի յատկութիւն ունեցող։

Դարձուածքներ










Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 1730
Новинка
(beta)
ՈՐԴԻ
գոյական
    1. ծնողներու արու զաւակ.

    2. ընդհանրապէս՝ զաւակ (մանչ կամ աղջիկ). երեխայ, տղայ, մանուկ.

    3. (Եկեղեցական) Սուրբ Երրորդութեան անձերէն մէկը, Բանն Աստուած, Աստուածորդի.

    4. կենդանիի ձագ.

    5. (Գրաբար) մէկուն հեռաւոր ծնունդը. զարմ, ժառանգ, ծնունդ, սերունդ.

    6. ոեւէ հայրենիքի՝ ժողովուրդի զաւակ՝ ներկայացուցիչ. օրինակ՝
    7. (Եկեղեցական) եկեղեցւոյ անդամ՝ հաւատացեալ. օրինակ՝
    8. կոչական բառ, որով չափահաս՝ հասակաւոր մարդը կը դիմէ ծանօթ կամ անծանօթ մարդու մը, հոգեւորականը՝ աշխարհականին.

    9. նոյնը՝ իբրեւ չափահաս մարդու մը կողմէ ուղղուած երիտասարդի մը դիմելու մտերմական՝ բարեկամական ձեւ՝ եղանակ.

    10. (Փոխաբերական իմաստ) ընդհանուր միտքով՝ բանի մը ժառանգ, յատկութիւն մը ունեցող. օրինակ՝
    11. ճարպիկ, վարպետ, հնարամիտ։

Տեսակներ

Դարձուածքներ













Կայ նաեւ պայմանական ձեւը՝ Որդիիդ արեւը չտեսնես, եթէ. . . . : Կայ նաեւ երդման իմաստով, ենթակային հօրը կողմէ արտայայտուած, Որդիիս խէրը չտեսնեմ, եթէ սուտ կը խօսիմ։

Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1882
Новинка
(beta)
Найти слово "Որդի մարդոյ" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations