Армянская проверка орфографии
загрузить HySpell сейчас
 Словарь
ՁԱԳ
գոյական
    1. կենդանիներու փոքրիկը։
    2. (կովի՝) հորթ։
    3. (գոմէշի՝) գխատակ, պլէճ։
    4. (էգը՝) աւարեկ։
    5. (ձիու՝) մտրուկ։
    6. (իշու՝) քուռակ։
    7. (ոչխարի՝) բուծ, գառնուկ։
    8. (այծի՝) ուլ։
    9. (այծի միամեայ՝) ամիկ։
    10. (այծի էգ՝) ալոչ։
    11. (խոզի՝ կինճի՝) խոճկոր, գոճի։
    12. (կատուի՝) փիսիկ։
    13. (հաւի՝) վառեակ։
    14. (աղաւնիի՝) դոխ, աղաւնեակ։
    15. (լորի՝) լորամարգի։
    16. (մուկի՝) մկնիկ։
    17. (ուղտի՝) կոզռն։
    18. (առիւծի՝ վագրի՝) կորիւն։
    19. (արջի՝) թոժիւն։
    20. (այծեամի՝) այծեմնիկ։
    21. (եղնիկի՝) եղնորթ։
    22. (փիղի՝) փղորդի։
    23. (շան՝ գայլի՝) լակոտ։
    24. (արծիւի՝) արծուաձագ։
    25. (բազէի՝) գաւազ, պիլիկ։
    26. (գորտի՝) շերեփիկ, կրօր, գտէլ։
    27. (ոջիլի՝) մաթիլ, մնիկ։
    28. (ճանճի՝) մուն։
    29. (միսի ճանճի՝) ծետուկ։
    30. (օձի՝ իժի՝) օձակորիւն, իժակորիւն։

Դարձուածքներ


Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 298
Новинка

Источник: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): стр. 448
Новинка

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 1304
Новинка
(beta)
1. ՁԱԳ (ու, ուց)
գոյական
    1. Թռչունի փոքրիկ, նոր դուրս եկած՝ ջահէլ թռչուն։

    2. Փոքր թռչուն, մասնաւորապէս ճնճղուկ։
    3. Հաւի փոքրիկ, որին թխսամայրը ման է ածում իւր հետ։

    4. Ուրիշ կենդանիների փոքրիկներ։

    5. Մատակ գոմէշի հորթ, արու կամ էգ։

    6. Մեղուների պար, որ հին թագուհու հետ դուրս է գալիս մայր փեթակից՝ նոր ընտանիք կազմելու համար։


    7. Մարդու փոքրիկ, մանր երեխայ (իբրև փաղաքշական), կոչական ձագօ՛. գործ են ածում մանաւանդ մամերը՝ պապերը թոռներին կոչելիս։

գաւառական նշանակութիւն 8. Զգեստի անութի տակ ձգված կարկատան։
գաւառական նշանակութիւն 9. Այն կտորը, որ ձգում են վարտիքի կամ շալվարի երկու տոտերն իրար միանալու տեղում՝ լայնացնելու համար, կամ, առանց կտորի, լայն՝ կախ ընկած տեղը երկու տոտերի միացած տեղում։

գաւառական նշանակութիւն 10. Պարեգօտի քղանցքի օժանդակ մասը։

գաւառական նշանակութիւն 11. Փէշով վերարկու։

գաւառական նշանակութիւն 12. Վարակիչ վէրքի գլխաւոր բզուկի մօտերը առաջ եկած մանր բզուկները։
գաւառական նշանակութիւն 13. (Սնոտիապաշտական) Առասպելական ոգի թռչունի ձեւով, որ մտնում է այն տները, ուր աղի և ջրի երեսները բաց են թողնում, և հայելիով տունը լուսաւորելով՝ խեղդում է տան մէջ եղած երեխային ու փախչում։
    14. (Տպարանական) Տպարանական շարուածքի տառեր, որ ձուլվում են մայրերից։
Բաղադրեալ Բայեր

Դարձուածքներ




Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 1303
Новинка
(beta)

Источник: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): стр. 1985
Новинка
(beta)
ՁԱԳ
գոյական
    1. նոր ծնած թռչուն.

    2. պզտիկ թռչուն.

    3. նորածին կենդանիի ընդհանուր անուն։
Տեսակներ

































Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 1324
Новинка
(beta)
ՍԻՒՆ
գոյական
    1. գետնէն՝ տախտակամածէն դէպի առաստաղ բարձրացող գլանաձեւ գերան, որուն վրայ կը հանգչին առաստաղին գերանները. յենարան, յեցարան, մոյթ, նեցուկ.
    2. միակտուր կամ չափածոյ քարերէ գլանաձեւ բարձր սիւն, խարիսխով, խոյակով եւ այլ զարդերով, որ շինութեան ճակտօնին, կողերուն եւ կտուրներուն իբրեւ յենարան կը ծառայէ.
    3. բաց վայրերու՝ հրապարակներու վրայ բարձրացուած կոթող (ի յիշատակ դէպքի մը՝ անձի մը).
    4. ճամբաներու եզերքին քարէ՝ փայտէ կոթողներ, որոնց վրայ հեռաւորութիւնները կը նշուին.
    5. հեռագրական՝ ելեկտրական ուղղահայեաց ձող.
    6. ընդհանրապէս՝ ցից.
    7. զօրքի՝ մարզիկներու եւ այլնի յաջորդական շարք(շարքեր). զօրասիւն.
    8. ողնաշար, ողնասիւն.
    9. տպագրութեան պարագային՝ մէկ էջի ուղղահայեաց բաժանումներէն իւրաքանչիւրը.
    10. նոյնը մամուլի (թերթեր) պարագային. սիւնակ.
    11. (Փոխաբերական իմաստ) որեւէ բանի (ամպ՝ բոց՝ փոշի եւ այլն) բարձրացող սիւնանման զանգուած.
    12. (Փոխաբերական իմաստ) նեցուկ, յենարան, հովանաւոր, պաշտպան.
    13. սնդիկի՝ ջուրի եւ այլնի մաս որ դրուած է խողովակի մէջ եւ սիւնի ձեւ ունի:

Տեսակներ






Источник: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): стр. 2132
Новинка
(beta)
 Usage beta 2 citations 

Usage of matching Word Forms


Найти слово "Ձագ-սիւն" также в следующих словарях

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations