Vérificateur d'orthographe arménien
téléchargez HySpell maintenant
 Dictionnaire
ԿԱՊԵԼ
ներգործական բայ
    1. հաստատել։
    2. պնդել։
    3. (իրարու՝) կցել, միացնել, յօդել։
    4. (ձին կառքի՝ եզը լուծի՝) լծել։
    5. (գիրք՝ փունջ՝) կազմել։
    6. (բառերը՝) հեգել։
    7. (վէրքը՝) պատել, փաթաթել։
    8. (խախտած կամ կոտրած անդամը՝) կալանդել։
    9. (մէկը իր լեզուն՝) բռնել, զսպել, սանձել։
    10. (մածուն՝) բռնել, մակարդել։
    11. (կաթին երեսը սեր՝) խարուրել։
    12. (դաշինք՝) կռել։

Դարձուածքներ

















Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 223
Nouveau!
ԿԱՊԵԼ
ներգործական բայ
    1. չուանը տեղ մը կամ բանի մը շուրջ անցընել ու ամրացնել՝ ամրապնդել՝ ամրակել՝ պնդել.
    2. չուանով՝ շղթայով մէկը կաշկանդել՝ պարաւանդել, շղթայել.
    3. իրարու կցել՝ միացնել՝ ագուցել՝ զօդել՝ յօդել՝ շաղկապել՝ կապակցել.
    4. յարաբերութեան մէջ դնել, կապ հաստատել, ծանօթացնել.
    5. կարկել, կարկեցնել, կարկիլ (չէզոք բայ), պապանձեցնել, պապանձիլ (չէզոք բայ), սանձել, զսպել.
    6. նշանել, ամուսնացնել.
    7. հանգոյց ընել, հանգուցել.
    8. հեգել (բառերը).
    9. կախակայել, առկախել, արգիլել, խոչընդոտել, յետաձգել.
    10. փակել, գոցել, բռնել (ճամբան).
    11. լծել (ձին կառքին).
    12. կազմել (գիրք), փնջել (փունջ).
    13. փաթթել, փաթաթել, պատել (վէրքը).
    14. կալանդել (մարմինի, խախտած՝ կոտրած անդամները).
    15. յանգեցնել, եզրակացնել, վերջացնել, լմնցնել (անլոյծ՝ դժուարալոյծ հարց մը՝ տարակարծութիւն մը).
    16. բանադրել, նզովել.
    17. յատկացնել, տրամադրել (պիւտճէ):

Հակառակը՝ քակել, լուծել։

Բաղադրեալ Բայեր














Դարձուածքներ


Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 970
Nouveau!
(beta)
ՍԷՐ
(Արմատ սիրել բայի)

գոյական
    1. համակրանքի բնական բուռն զգացում հակառակ՝ միւս սեռի ներկայացուցիչի հանդէպ.
    2. գորովի՝ կապուածութեան խորունկ զգացում մէկուն՝ բանի մը հանդէպ.
    3. սիրահարութիւն.
    4. սիրոյ հաճոյք, սեռային յարաբերութիւն.
    5. սիրային յարաբերութիւն՝ կապ.
    6. սիրոյ առարկայ՝ անձ.
    7. որեւէ բանի հակում. ձգտում, փափաք, նուիրում, հետաքրքրութիւն.
    8. համակրանք, գորով, գուրգուրանք.
    9. համերաշխ եւ բարեացակամ վերաբերմունք. հաշտութիւն, համերաշխութիւն, միաբանութիւն.

ածական
    10. սիրելի, սիրասուն։

Տեսակներ





Բաղադրեալ Բայեր









Դարձուածքներ



Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 2124
Nouveau!
(beta)
Aussi la recherche pour "սէր կապել" dans ces dictionnaires:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations