Vérificateur d'orthographe arménien
téléchargez HySpell maintenant
 Morphology

Western Armenian


Փորձ → փորձ (noun)
Singular • Nominative case
Singular • Accusative case

Matching Word Forms


փորձ → փորձ (noun)
փորձ → փորձ (adjective)
 Dictionnaire

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 481։





Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 521
Nouveau!
ՓՈՐՁ (փորձոյ) (արմատ Փորձել՚ի)
գոյական
     Փորձելը, փորձվելը։

    1. Գործ, որ մէկը անում է որոշ նպատակի համար ենթադրաբար, առանց գիտենալու, թէ նպատակին կհասնի՞ թէ ոչ։

    2. Գործ, որ մէկը կատարում է՝ հետեւանքը տեսնելու համար։

    3. Գործողութիւն, որ կատարվում է մի բան ստուգելու կամ ապացուցանելու համար։

    4. Գիտութիւն կամ հմտութիւն՝ որ ձեռք է բերվում՝ երկար ժամանակ մի բան անելով և հետեւանքն ուսումնասիրելով։

    5. Կեանքի երեւոյթներ, որոնց հիման վրայ մարդ համոզմունք է կազմում, խրատվում է։

    6. (Փիլիսոփայական) Աշխարհի պրակտիկ փոփոխութեան հիման վրայ զգայական ըմբռնման միջոցով ընդունված՝ մարդու գիտակցութեան մէջ օբյեկտիվ աշխարհի արտացոլումը։
    7. Առաջին անգամ մի մեքենայ կամ այլ իր բանեցնելը, հաւաստիանալու համար նրա պիտանութեան։

    8. Բեմական պիեսի կամ երաժշտական գրուածքի խմբական կատարում, առանց այցելուների, կրթութեան՝ վարժութեան համար։

    9. Տպարանական շարուածք, որը հեղինակը կամ սրբագրիչը սրբագրում են։

    10. Գրական աշխատանք, որ մէկը լոյս է ընծայում ոչ իբրեւ լիովին մշակված գործ։

հին նշանակութիւն 11. Թանկագին մետաղների բաղադրութիւնն ստուգելու միջոց։

հին նշանակութիւն 12. Չարչարանք, տանջանք, որի միջոցով ցանկանում են մէկից մի գաղտնիք իմանալ կամ ստիպել նրան մի բան անելու։

հին նշանակութիւն 13. Տե՛ս Փորձանք, փորձութիւն։

ածական
հին նշանակութիւն 14. Փորձի՝ փորձութեան ենթարկված, գլխին փորձանք եկած։

հին նշանակութիւն 15. Փորձված, փորձառու, հմուտ։ Հակառակը՝ Անփորձ։

հին նշանակութիւն 16. Փորձված, զտված, (ոսկի, արծաթ

հազուադէպ նշանակութիւն 17. Ընտիր։

Բաղադրեալ Բայեր

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2281
Nouveau!
(beta)
ՓՈՐՁ
(Արմատ փորձել բայի)

գոյական
    1. ճիգ՝ ջանք՝ գործ, որ մէկը կ՚ընէ որոշ նպատակի համար ենթադրաբար, առանց վստահ ըլլալու անոր վախճանին.
    2. հետեւանքը տեսնելու համար կատարուած գործ.
    3. բան մը ստուգելու՝ ապացուցանելու համար կատարուած գործ՝ արարք.
    4. աշխատանքի՝ ծառայութեան մէջ կրթուելու՝ վարժուելու գործունէութիւն. աշկերտութիւն.
    5. կեանքի գործունէութենէն՝ երեւոյթներէն քաղուած հմտութիւն՝ գիտութիւն.
    6. կեանքի երեւոյթներ, որոնցմէ մարդ կը խրատուի.
    7. որեւէ իր՝ գործիք՝ մեքենայ եւ այլն առաջին անգամ գործածելով՝ աշխատցնելով անոր դրական գործելը ստուգելու ճիգ.
    8. որեւէ բան կատարելու նախնական քայլ.
    9. առանց ներկաներու՝ ունկնդիրներու բեմական՝ երաժշտական եւ այլն անհատական կամ խմբային աշխատանք՝ պատրաստութեան համար.
    10. ոչ-լրիւ՝ սպառիչ՝ ամբողջական աշխատանք՝ ուսումնասիրութիւն տուեալ նիւթի մը մասին.
    11. ստեղծագործական առաջին՝ խակ երկեր.
    12. տպագրական շարուածք, զոր հեղինակը կամ սրբագրիչը կը սրբագրէ.
    13. փորձանք, փորձութիւն։



Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 2380
Nouveau!
(beta)
 Usage beta 281 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Nouveau! Explore the usage of the lemma Փորձ or the word form Փորձ in the Corpus of Western Armenian.
Aussi la recherche pour "Փորձ" dans ces dictionnaires:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations