Vérificateur d'orthographe arménien
téléchargez HySpell maintenant
 Morphology

Matching Lexemes


 Dictionnaire
ՍԻՐՏ սրտի (սրտից)
գոյական
    1. (Կազմախօսական) Մկանային անօթ, մարդկանց մէջ՝ երկայնաձեւ տանձի նման, բռունցքի մեծութեամբ, որ զետեղված է կուրծքի վանդակում, մի քիչ դէպի ձախ, սուր կողմը ներքեւ՝ երկու թոքերի միջեւ, բաժանված չորս խորշի, և ծառայում է իբրև կենտրոնական գործարան արիւնի շրջադարձութեան. բացվելով ու կծկվելով (բաբախելով) նա ընդունում է թթուածինից զուրկ և կեղտոտ սեւ արիւնը մարմնի բոլոր մասերից, մղում է դէպի թոքերը և թոքերից ընդունելով մաքրված ու թթուածնով հարստացած ալ արիւնը՝ մղում է մարմնի բոլոր մասերը։




    2. Սիրտը իբրև միս։

գաւառական նշանակութիւն 3. Մարսողական գործարան, ստամոքս։

    4. Սիրտը իբրև մարմնի ամենակարեւոր մասը, նոյն ինքն անձը։

     Նմանութեամբ Սիրտը նկատված իբրև աղբիւր և յարուցիչ զգայական և մտաւոր կարողութիւնների, (ուղեղի գործունէութիւնը մասամբ վերագրելով սրտին


    5. Զգացմունք, գութ։


    6. Ոգեւորութիւն, խրախոյս, քաջալերութիւն, եռանդ։

    7. Քաջութիւն, անվեհերութիւն։

    8. Յօժարութիւն, տրամադրութիւն։


    9. Ներքին խորհուրդ, դիտաւորութիւն։


Փոխաբերաբար
    10. Կենտրոնական մաս մի երկրի կամ շրջանի, որտեղ մէկը կարեւոր դեր է կատարում։

    11. Բուսական՝ կենդանական մարմինների ներսի էական մասը։

    12. Խաղաթղթի կարմիր խալերից մէկը, որ սրտի ձեւ ունի, սրտիկ։
Ածանցական Բառեր


Բաղադրեալ Բայեր








































Դարձուածքներ








Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1982
Nouveau!
(beta)
ՔԱԿԵԼ քակեցի
ներգործական բայ
    1. Իրար հետ հիւսված՝ կարված՝ կցված իրը մասերի բաժանել, յետ անել, բանալ։

    2. Շինութիւնը, մեքենան ևն մաս-մաս և առանց փչացնելու յետ անել, մասերն իրարից անջատել։

    3. Կապը արձակել, բաց թողնել։

    4. Լուծել, բաղադրիչ մասերին բաժանել։

    5. Կապ փորը բանալ, լուծողութիւն առաջ բերել։

    6. Քանդել, փլցնել, աւերել։

Նմանութեամբ
հին նշանակութիւն 7. Իրարուց անջատել՝ բաժանել։

հին նշանակութիւն 8. Տեղիցը խախտել։

հին նշանակութիւն 9. Ցրուել։

գաւառական նշանակութիւն 10. Դժուար՝ անհասկանալի մի գրուածք կամ մի խօսք մեկնել, բացատրել, լուծել։

ՔԱԿԵԼ քակեցայ,
ՔԱԿՎԵԼ քակվեցի

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2297
Nouveau!
(beta)
 Usage beta 3 citations 

Usage of matching Lexemes


Aussi la recherche pour "Սիրտը քակվել" dans ces dictionnaires:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations