Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Morphology

Western Armenian


օծել → օծել (verb)
(Infinitive) • Nominative case
(Infinitive) • Accusative case
 Dictionary

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 500։



Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 540
New!
ՕԾԵԼ օծեցի
ներգործական բայ
    1. Իւղ՝ ձէթ կամ նման կիսահեղուկ բան քսել մարմնին։

old meaning 2. Դեղ քսել ցաւած տեղին։

    3. (Եկեղեցական) Օրհնած իւղ ածել մէկի գլխին և դրանով նուիրագործել նրա աստիճանը, պաշտօնը։

    4. (Եկեղեցական) Մեռոն քսելով նուիրագործել։

    5. (Եկեղեցական) Հիւանդներին օրհնած իւղ կամ մեռոն քսել (սկզբնապէս՝ իբրև բուժիչ միջոց, ապա՝ իբրև հոգեւոր խորհուրդ՝ մահուան նախապատրաստելու
old meaning 6. Զօծել, ազնիւ մետաղի բարակ խաւով պատել մի ուրիշ մետաղ կամ այլ իր։
dialectal meaning 7. (Ծաղրական), Մի կեղտոտ հեղուկով կամ լոյծ բանով ապականել մէկի վրան։

ՕԾԵԼ օծեցայ կամ օծայ,
ՕԾՎԵԼ օծվեցի



Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2367
New!
(beta)
ՊԱՏԵԼ
ներգործական բայ
    1. բոլոր կողմերէն ծածկել, սեղմ կերպով բան մը փաթթելով պարփակել՝ ծածկել. փակել, գոցել.

    2. իր շերտով որեւէ բանի երեսը ծածկել.

    3. պատ՝ ցանկապատ քաշել. պարսպել, պարսպապատել, որմել, որմապատել, պատ շինել.

    4. ծածկելով պաշտպանել.

    5. ամբողջապէս գրաւել՝ տեղ առնել՝ զբաղեցնել. բռնել, լեցնել.

    6. չորս կողմը բռնել. պաշարել, շրջապատել, օղակել.

    7. շրջապատել, շրջափակել.

    8. (Փոխաբերական իմաստ) տարածուելով ծածկել. պարուրել, փռուիլ.

    9. (Փոխաբերական իմաստ) տոգորել, համակել, լեցնել, տիրել.

    10. եզերել, սահմանափակել.

    11. օղակներու՝ գալարներու մէջ առնել. փաթթել.

    12. ծաւալելով՝ տարածուելով իր մէջ առնել. ընդգրկել.

    13. (Փոխաբերական իմաստ) բանի մը շուրջը դրուելով զարդարել՝ պսակել.

    14. պատով պատնէշով՝ վարագոյրով գոցել.

    15. (Գրաբար) փաթթել, կապել.

    16. բանի մը մակերեսը որեւէ նիւթի շերտով օծել.

    17. ոյժ՝ կարողութիւն եւ այլն բառերուն հետ՝ բաւել, բաւարար ըլլալ. օրինակ՝
    18. ծեփել, բռել։

Types














Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1993
New!
(beta)
ՕԾԵԼ
ներգործական բայ
    1. իւղ կամ որեւէ օծանելիք քսել (մարմնին՝ մաշկին). իւղել.
    2. ցաւած տեղը դեղ քսել.
    3. (Եկեղեցական) կառուցուելիք եկեղեցիին խորանի վէմ քարին միւռոն դնել. միւռոնել, օրհնել.
    4. (Եկեղեցական) նորաշէն եկեղեցիի մը օծման արարողութիւնը.
    5. (Եկեղեցական) սրբանկարներուն միւռոն քսել.
    6. (Եկեղեցական) երեխան մկրտելու ատեն՝ միռոն քսել ճակտին՝ սիրտին՝ թիկնամէջին՝ ինչպէս նաեւ աչքերուն՝ ականջներուն՝ բերանին՝ ձեռքերուն՝ կռնակին կամ կուշտին եւ ոտքերուն.
    7. (Եկեղեցական) եկեղեցական ասպարէզի ընծայուող թեկնածուին ճակտին միւռոն քսել՝ աստիճանը՝ կոչումը նուիրագործելու համար.
    8. վերջին օծում (որ շատոնց դադրած է մեր մէջ։ Պահուած է միայն ննջեցեալ եկեղեցականներու պարագային).
    9. ազնիւ՝ թանկագին մետաղի խաւով պատել. զօծել.
    10. (Փոխաբերական իմաստ) տոգորել, համակել։

Types


Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 2457
New!
(beta)
 Usage beta 94 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


New! Explore the usage of the lemma օծել or the word form օծել in the Corpus of Western Armenian.
Also search for "օծել" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations