Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Morphology

Western Armenian


Պսակ → պսակ (noun)
Singular • Nominative case
Singular • Accusative case
 Dictionary

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 394։



Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 428
New!
ՊՍԱԿ պսակի, պսակաց
գոյական
    1. Ծաղիկներից կամ թարմ ճիւղերից հիւսած շրջանակ, որ դնում են գլխներին զարդարանքի համար։

    2. Դաբնիի կամ ձիթենու ճիւղերից հիւսած շրջանակ, որ տալիս էին իբրև մրցանակ հասարակական մրցութիւնների կամ պատերազմների մէջ յաղթողներին։

    3. Մանեակ, որ դնում էին նորափեսայի և նորահարսի գլխներին իբրև թագ, որի պատճառով նրանք կոչվում են թագւոր (թագաւոր) և թագուհի։
    4. Ոսկուց կամ արծաթից շինված և գոհարեղէններով զարդարված ատամնաւոր շրջանակ, որ իբրև պատուի նշան կրում են գլխներին թագաւորները, դուքսերը, կոմսերը ևն և որ լինում է զանազան ձեւի և զանազան թուով գնդակներով՝ նայելով կրողի աստիճանին. կոչվում է նաև թագ։

    5. Ծաղիկներից, բոյսերից հիւսված կամ արծաթից կամ հասարակ մետաղից շինված զարդարուն շրջանակ, որ դնում են ննջեցեալի դագաղի և ապա գերեզմանի վրայ իբրև յարգանքի նշան։
Նմանութեամբ
old meaning 6. Բակ, որ երբեմն կապում է արեգակի և լուսնի շուրջը։

old meaning 7. Արեգակի գունդը, սկաւառակը։

    8. Արեգակի արտաքին լուսեղէն շրջանակը, որ տեսանելի է դառնում նրա ամբողջական խաւարման ժամանակ։

old meaning 9. Բոլորումն տարւոյ, տարեշրջան։

old meaning 10. Նկարների վրայ՝ սրբերի գլուխների շուրջն սպիտակ (իբրև լուսեղէն) շրջանակ, իբրև յայտարար նկարված անձի սրբութեան։

old meaning 11. (Եկեղեցական) Գլխի գագաթի վրայ բոլորակաձեւ գերծված տեղ, որ կիրարկվում է կաթոլիկ եկեղեցում, կուլակ (2

    12. (Բուսաբանական) Ծաղկի բաժակը շրջապատող երփներանգ տերեւների շրջանակը։
    13. (Կազմախօսական) Ատամի այն մասը, որ լնդերքից դուրս երեւում է։ Հակառակը՝ Արմատ։
old meaning 14. Առարկաների (օրինակ՝ սեղանի, դռան ևն) շուրջը շինած բարակ շրջանակ, ափ։

old meaning 15. Տանիքի շուրջը քաշած ցած պատ՝ պահպանութեան համար։

Փոխաբերաբար
    16. (Եկեղեցական) Ամուսնութեան խորհուրդը, որ կատարվում է եկեղեցում և որի ժամանակ պսակ էին դնում (պսակում էին) ամուսնացողների գլխներին։

    17. Ամուսիններից մէկը միւսի համար (մասնաւորապէս մարդը՝ կնոջ համար
    18. Յաղթութիւն, պանծալի գործ, գլուխ գործոց։

    19. (Եկեղեցական) Երանաւէտ վիճակ, որին ակնկալում են հաւատի համար կռուողները և նահատակուողները, իբրև յաղթութեան պսակի (2


    20. (Աստղաբաշխական) Անուն երկու համաստեղութիւնների, մէկը հիւսիսային, միւսը հարաւային կիսագնդում։
Phrases

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1884
New!
(beta)

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1196
New!
(beta)
ՊՍԱԿ
գոյական
    1. թարմ ծաղիկներէ կամ ոստերէ՝ ճիւղերէ հիւսուած շրջանակ, իբրեւ զարդ գլխուն դրուելու.

    2. դափնիի կամ ձիթենիի ճիւղերէ հիւսուած շրջանակ, զոր կու տային իբրեւ մրցանակ՝ յարգանք մարզական՝ մտաւորական մրցումներու եւ պատերազմի մէջ յաղթականներուն.

    3. ոսկեձոյլ կամ արծաթաձոյլ գոհարազարդ ատամնաւոր շրջանակ, զոր իբրեւ պատիւի նշան կը կրեն թագաւորները՝ դշխոները՝ դուքսերը եւ այլն. թագ, ապարօշ.

    4. մանեակ, զոր կը դնեն փեսացուին եւ հարսնցուին գլուխներուն իբրեւ թագ (ատկէ՝ անոնց թագաւոր եւ թագուհի անուանումը). նարօտ.

    5. ծաղկահիւս կամ մետաղէ ծաղկազարդ շրջանակ, զոր կը դնեն դագաղին, ապա գերեզմանահողին վրայ. ծաղկեպսակ.

    6. պսակադրութեան եկեղեցական ծէսը՝ խորհուրդը՝ արարողութիւնը.

    7. ամուսիններէն իւրաքանչիւրը միւսին համար (մանաւանդ այրը՝ կնոջ համար).

    8. արեւու, լուսնի եւ պայծառ աստղերուն շուրջը եղող շրջանակ. բակ.

    9. ծաղիկի բաժակէն ներս գտնուող գունաւոր տերեւներու՝ փերթերու շրջանակ.

    10. նկարներու՝ սրբանկարներու վրայ՝ սուրբերու գլուխներուն վրայ լուսեղէն՝ ճերմակ շրջանակ. լուսապսակ.

    11. ակռայի՝ ատամի այն մասը, որ միսէն դուրս է.

    12. տանիքի պահպանութեան համար ցած պատ կամ դուրսէն շրջապատող երիզ. քիւ.

    13. հեռաձայնի՝ ձայնասփիւռի եւ այլնի կազմած, որ մարդուն գլխուն շուրջը անցնելով՝ կը հանգչի ականջներուն վրայ.

    14. երկու համաստեղութեան անուն.

    15. (Փոխաբերական իմաստ) պանծալի գործ, յաղթութիւն.

    16. (Փոխաբերական իմաստ) կատարելութիւն.

    17. (Փոխաբերական իմաստ) զարդ, զարդարանք, պաճուճանք.

ածական
    18. պսակուած. օրինակ՝
Types











Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 2048
New!
(beta)

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 57
New!
(beta)

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 979
New!
(beta)

Similar words
փշաք
 Usage beta 193 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


New! Explore the usage of the lemma Պսակ or the word form Պսակ in the Corpus of Western Armenian.
Also search for "Պսակ" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations