Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Morphology

Matching Lexemes


 Dictionary
ՇԱԽՄԱՏ
գոյական Ամենատարածված և ամենահետաքրքրական ռազմական խաղ, որ խաղում են երկու հոգով շախմատի տախտակի (Տե՛ս) վրայ, տասն և վեցական միատեսակ բայց տարբեր գոյնի (սև ու սպիտակ) քարերով (Տե՛ս) և որի մէջ խաղացողներից իւրաքանչիւրն աշխատում է վարպետութեամբ հակառակորդին տկարացնել և նրա թագաւորին մաթ անել (Տե՛ս Մաթ 3), որով և տանում է խաղը։

Phrases

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1640
New!
(beta)
ՇԱԽՄԱՏ
գոյական
    1. շատ տարածուած եւ հետաքրքրական ռազմական խազ, զոր կը խաղան տախտակի մը վրայ, տասնվեցական միատեսակ, բայց տարբեր գոյնի (սեւ եւ ճերմակ) քարերով։




    2. շախմատի՝ ճատրակի քարերն ու տախտակը միասին առնուած։

Բարդ, լուրջ, մեծ հաշուագիտութիւն եւ կեդրոնացում պահանջող խաղ մըն է, 4-5 հազար տարուան հնութիւն ունեցող։

Հնարուած է Արեւելքի մէջ, կա՛մ Հնդկաստան, կա՛մ Պարսկաստան:

Խորհրդային Հայաստանի շատ սիրուած եւ տարածուած հաճելի ժամանցներէն մէկն է։

Աշխարհի ախոյեանները ընդհանրապէս ճանչցուած են 1886էն սկսեալ։

Ունեցած ենք աշխարհի ախոյեան երկու հայ - Տիգրան Պետրոսեան (1963-1969), երկու շրջան եւ Եուրի Գասպարով (ներկայ ախոյեանը, 1985էն ի վերԱն 1989ի Հոկտեմբերին խլեց Էլօ կէտերու մրցանակը Պոպի Ֆիշըրէն, Հաւաքելով 2790 կէտ։

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1746
New!
(beta)
 Usage beta 32 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Also search for "Շախմատ" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations