Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Morphology
 Dictionary

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 239։



Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 270
New!
ՀԱՆԴԷՍ (հանդիսի, հանդիսից), հանդէսի կմ հանդիսի, հանդէսով կմ հանդիսով
գոյական
     Ընդհանրապէս՝ հրապարակական ցուցադրութիւն։

    1. Մարդկանց համախմբում՝ հրապարակական քննութեան՝ նայեացքի համար։

old meaning 2. Մարդկանց համախմբում հաշուարկի համար, մարդահամար, աշխարհագիր։

old meaning 3. Հրապարակական ատեան՝ հարցուփորձի համար։

    4. Ասպարէզ, մրցարան, հրապարակ, որտեղ դուրս են գալիս ցոյց տալու իրանց ոյժը, ընդունակութիւնները ևն։

old meaning 5. Քաջութիւն, արիութիւն, որ արտայայտվում է հրապարակով։

    6. Ցուցադրութիւն, ի ցոյց հանելը, ցուցահանդէս։

    7. (Եկեղեցական) Որեւէ ծէսի սահմանված արտաքին ձեւ։
    8. Ծէս, որ կատարվում է հրապարակով՝ շքեղութեան համար։

    9. Շուք, շքեղութիւն, փառահեղութիւն։
    10. Հասարակական տօն, տօնախմբութիւն։

    11. Ներկայացում, տեսարան։

old meaning 12. Գրական ասպարէզ, որտեղ հեղինակը հրապարակ է գալիս մի բան ասելու։

rare meaning 13. Պատմական գրուածքի մասն, բաժանմունք։

    14. Պարբերական հրատարակութիւն (ամսական, կիսամսեայ), որ նուիրված է որոշ հարցերի հրապարակական քննութեան, ուսումնասիրութեան։

Phrasal Verbs


Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1195
New!
(beta)
ՀԱՆԴԷՍ
գոյական
    1. պաշտօնական ու հանդիսաւոր հաւաքոյթ՝ հանդիսութիւն՝ ուրախ կամ տխուր.


    2. պարբերական հրատարակութիւն, ամսաթերթ, ամսագիր, հանդիսարան, պարբերաթերթ.

    3. շուք, շքեղութիւն, փառահեղութիւն.
    4. ասպարէզ, մրցարան, հրապարակ՝ ոյժի՝ ընդունակութիւններու ցուցադրութեան (ֆիզիքական թէ գրական).
Phrasal Verbs



Related Words

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1164
New!
(beta)
ՄԱՄՈՒԼ
գոյական
    1. ճնշելու, ճզմելու, պինդ բռնելու համար որեւէ գլան, գործիք կամ մեքենայ. ճնշան.

    2. տպելու մեքենայ.

    3. լրագրութիւն.

    4. պրակ, մամուլահամար (սովորաբար 16 էջ):
Related Words
Կարճ սահմանումով, մամուլ եզրով կը հասկնանք որոշ պարբերականութեամբ հրատարակութիւններօրաթերթէն մինչեւ տարեգիրք:

Հայ մամուլին երախայրիքը՝ առաջին պտուղն է Ազդարար ամսագիրը, լոյս տեսած Հնդկաստանի Մատրաս քաղաքին մէջ, 1794 Հոկտեմբեր1796 Փետրուար, Յարութիւն Քահանայ Շմաւոնեանի կողմէ։

Արեւելահայոց առաջին թերթն է Արեւելեան Ծանուցմանց (1815), արեւմտահայոց՝ Լրոյ Գիր (1832): Արեւմտահայաստանի՝ Արծուի Վասպուրական (Վան, 1858 Արեւելահայաստանի՝ Արարատ (Էջմիածին, 1868): Լիբանանի՝ Լոյս (1918):

Այսօր ունինք թերթեր որոնք դարէ մը աւելի կեանք ունին: Մեր ամենէն երկարակեաց թերթերն են՝ Բազմավէպ (Վենետիկ), որ սկսած է 1843ին, Հանդէս Ամսօրեայ (Վիեննա) 1887ին։

Յաջորդականօրէն կը նշենք 60 եւ աւելի տարուան կեանք ունեցող մեր թերթերը եւ անոնց հիմնադրութեան տարեթիւերը։

Հայրենիք օրաթերթ (Պոսթըն), 1899. Երիտասարդ Հայաստան (Նիւ Եորք, ապա՝ Նիւ Ճըրզի), 1903. Ժամանակ (Պոլիս), Ասպարէզ (Ֆրէզնօ, ապա՝ Լոս Անճէլըս), 1908. Յուսաբեր (Գահիրէ), 1913. Արեւ (Գահիրէ), 1915. Պայքար (Պոսթըն), 1921. Լրաբեր (Լոս Անճէլըս), 1922. Նոր օր (Լոս Անճէլըս), 1922. Մարմարա (Պոլիս), 1924. Մարանաթա (Հալէպ - Պէյրութ), 1925. Յառաջ (Փարիզ), 1925. Սիոն (Երուսաղէմ), 1927. Ազդակ (Պէյրութ), 1927։

Ներկայիս՝ Սփիւռքի մէջ լոյս կը տեսնէ շուրջ 420 մեծ ու փոքր թերթ:

Լիբանանի մէջ մեր երեք օրաթերթերն են՝ Ազդակ (1927, Մարտ 5), Արարատ (1937, Նոյեմբեր 7) եւ Զարթօնք (1937, Սեպտեմբեր 26):

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1401
New!
(beta)
 Usage beta 332 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


New! Explore the usage of the lemma ՀԱՆԴԷՍ or the word form ՀԱՆԴԷՍ in the Corpus of Western Armenian.
Also search for "ՀԱՆԴԷՍ" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations