Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Dictionary
Ր,
ր,
րէ
գոյական
    1. Հայերէն այբուբենի երեսուն երկուերորդ գիրը և քսանևվեցերորդ բաղաձայնը։
    2. Նուրբ ձայնեղ բաղաձայն հնչիւն, որ արտասանվում է՝ լեզուի ծայրը մօտեցնելով քիմքին ատամների արմատների մօտ, բայց առանց թրթռացնելու (ինչպէս ռ), ինչպէս փափուկ արտասանված անձայն ժ։
⨀old meaning 3. Իբրեւ թուանշան՝ նշանակում էր 5000։
(Ր-ի գործածութիւնը որքան որ յաճախած է մեր լեզւում բառերի մէջ և վերջը (-բռնում է երրորդ տեղը, տ-ից և ն-ից յետոյ), այնքան էլ անսովոր է բառերի սկզբում։

Մեր լեզւում ոչ մի հայերէն բառ չկայ ր-ով սկսվող. եղածները կամ փոխառութիւններ են օտար լեզուներից կամ արուեստականօրէն շինված են՝ ուրիշ բառի սկզբներից կտրելով մի ձայնաւոր կամ բաղաձայն տառ՝ որպէսզի այդ կրճատ բառն սկսվի ր-ով. (օրինակ. ուրախ՚ից՝ րախ, որէն՚ից՝ րէն ևն)։

Այս միջոցին դիմում էին միջնադարեան տաղաչափները՝ երբ գրում էին ոտանաւորներ հայերէն այբուբենի կարգով կամ իրանց անունների սկզբնատառերով։

Այս գործածութեամբ մանաւանդ յայտնի է Ներսէս Շնորհալին։

-Օտարազգի R-ով սկսվող բառերը անխտիր տարադարձվում են ռ՚ով կամ ր՚ով)։

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2216
New!
(beta)
Ր
մեր այբուբենին 32րդ տառը եւ 26րդ բաղաձայնը: Նուրբ կակուղ բաղաձայն հնչիւն (կակուղ ռ ի պէս), որ կ՚արտասանուի լեզուին ծայրը քիմքին մօտեցնելով՝ բայց առանց թրթռացնելու:







Բառամէջ եւ բառավերջ՝ յաճախ կը գործածուի:

Իբրեւ թիւ եւ թուանշան՝ 5000 (գլխագիր Ր առանց միջակէտի) եւ 5000րդ (գլխագիր Ր. միջակէտով)։

Օտար լեզուէ փոխառութիւններու պարագային՝ ռ ով սկսող բառերը անխտիր տառադարձուած են ռ ով եւ ր ով։

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 2316
New!
(beta)
 Usage beta 35 citations 

Usage of matching Word Forms


Also search for "ր" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations