Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Dictionary
ՄԱՐԵՄ,
ՄԱՐԵՄԽՈՏ,
ՄԱՐԵՄԾԱՂԻԿ
գոյական (Բուսաբանական) Շրթնածաղիկների կարգին պատկանող բոյս, անանուխի տեսակներից մէկը, գեղեցիկ, լերկատերեւ, հասկաձեւ վարդագոյն և խիստ անուշահոտ ծաղիկներով, ունի կազդուրիչ և գրգռիչ յատկութիւն (Origanum Majorana

(Քաջունի Origanum՚ի դէմ դնում է հայերէն՝ Մարզանոն, Մարզանգոշ, ռամկերէն Մակերան, Սուսամբար, իսկ Մարեմխոտի դէմ լատիներէն Geum, ֆրանսերէն Bénoīte.

Մէնէվիշեան Origanum՚ի դէմ դնում է հայերէն՝ Մարեմ, Մարեմխոտ, Երակղեան զուիրակ, Սուսամբար, Խնկածաղիկ, Խնկողկուզիկ, Մակերան, իսկ Մարզանոն, Մարզանգոշ բառերը չունի։

Ռոլլով Origanum (Vulgare) դէմ դնում է հայերէն՝ Տխածաղիկ, Խնկածաղիկ, Սուսամբար, Վարդավառի ծաղիկ, Ծատրին, Զուիրակ, Խնկողկուզիկ, Մակերան, Կատաւան, իսկ Geum-ի դէմ՝ հայերէն՝ Մարիամ ծաղիկ, Մոշայ, Յովսէփ գեղեցկի ծաղիկ, Կռճիկ-խոտ, իսկ Մարեմխոտ չունի։

Հայբուսակ Origanum՚ի դէմ դնում է հայերէն՝ Զուիրակ, իսկ Մարեմխոտ, Մարեմխոտիկ բերում է՝ առանց լատինական անունով որոշելու, ասելով թէ «Բժշկարանք այլ և այլ օտար անուանց զուգեն այս անունը». իսկ Geum դէմ դնում է հայերէն՝ Բրաբիոն, Մարեմայ ծաղիկ (Յովսէփ գեղեցկի ծաղիկ

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1426
New!
(beta)
Also search for "ՄԱՐԵՄԾԱՂԻԿ" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations