Free Armenian spellchecker
Get HySpell now!
 Morphology

Matching Word Forms


գործի մարդ → գործի մարդ

Matching Lexemes


 Dictionary
ԳՈՐԾ (գործոյ)
գոյական
    1. Ինչ որ մարդ անում է։

    2. Աշխատանք, որով ապրում է մարդ. արհեստ, պարապմունք։

    3. Արդիւնք ֆիզիկական աշխատանքի։

    4. Արդիւնք մտաւոր աշխատանքի։

    5. Մշակութիւն, արդիւնագործութիւն։

    6. Պաշտօն, սպասաւորութիւն։

    7. Առեւտրական՝ արդիւնաբերական ձեռնարկութիւն։

    8. Որեւէ ոյժի առաջ բերած արգասիք։

    9. Կռիւ, ընդհարում։
    10. Ասեղնագործութիւն, ձեռքի գործուածք։

    11. Արարմունք, վարքի ընթացք։

    12. Որեւէ անցք, եղելութիւն։

    13. Բնական կարիք։
    14. Դատական վէճ։

    15. Մի հարցի վերաբերեալ փաստաթղթերի ամբողջութիւն, գրագրութիւն։

    16. Որակ կատարված աշխատանքի։

    17. Եղանակ, որով աշխատանքը կատարվում է։

    18. Աշխատանք կատարելու կարգ ու կանոն։

    19. Գործունէութիւն, իրական աշխատանք (իբրեւ հակադրութիւն խօսքի, խոստմունքի)։

    20. Գործք առաքելոց
    21. ⨀old word Գործք
    22. Բարդութիւնների երկրորդ մասում —
Derivatives

Phrasal Verbs












Phrases







Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 484
New!
(beta)
ՄԱՐԴ (մարդոյ, մարդք, մարդոց, աւելի սովորական՝ մարդիկ, մարդկան), մարդի կմ մարդու, մարդեր, սովորաբար մարդիկ, մարդկանց, մարդկանցից, մարդկանցով
գոյական
    1. Ողնաշարաւոր կաթնասուն կենդանի, երկու ձեռքով, երկու ոտքով, հինգ-հինգ մատներով, մատների ծայրերին տափակ եղունգներով, լայն ճակատով, բարձր կառափով, երկու ոտների վրայ գագաթնահայեաց կանգնող ու քայլող, երեք տեսակի ատամներով, որոնց թիւը, չափահասութեան ժամանակ, հասնում է 32-ի։

    2. Յատկապէս արական սեռի մարդ, տղամարդ, էրիկմարդ։

    3. Իգական սեռի մարդ (քիչ դէպքերում, սովորաբար այս նշանակութեամբ գործ է ածվում կին մարդ, կնիկմարդ)։

    4. Չափահաս դարձած, արբունքն առած տղամարդ։

    5. Տղամարդ ամուսին, այր։

    6. Մարդը, որ անասուններից տարբերվում է մտքով, լեզուով և հասարակական աշխատանքի պրոցեսում գործիք ստեղծելու և օգտագործելու կարողութեամբ։

    7. Մարդը՝ նկատմամբ իւր բարոյական ու մտաւորական յատկութիւններին։

    8. Աշխատող ոյժ, աշխատող ձեռք։

    9. Զինուորական։

    10. Մարդկային մարմին։
Իբրեւ անորոշ դերանուն.
    11. Մի ոմն, մէկը։

    12. Ոքմին, որեւէ մէկը։

    13. Անորոշ ենթակայ (ինչպէս ֆրանսերէն on, գերմաներէն man), որ ընդհանուր կերպով արտայայտում է ենթական, առանց որեւէ անհատի վերաբերելու։

Phrasal Verbs



Phrases











Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1421
New!
(beta)
ԳՈՐԾ
գոյական
    1. աշխատանք.
    2. արհեստ, զբաղում, զբաղմունք, պարապմունք, պարապում.
    3. ձեռնարկ.
    4. ֆիզիքական աշխատանքի արդիւնք.
    5. մտային աշխատանքի արդիւնք, երկ, երկասիրութիւն.
    6. պաշտօն.
    7. արարք, արարմունք.
    8. անցք, եղելութիւն.
    9. գործունէութիւն:

Հակառակը՝ անգործ։

Phrasal Verbs








Phrases




Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 420
New!
(beta)
 Usage beta 8 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Also search for "Գործի մարդ" in these imaged dictionaries:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations