Armenische Rechtschreibprüfung
Erhalten HySpell
 Morphology

Matching Word Forms


տնով-տեղով → տնով-տեղով

Matching Lexemes


 Wörterbuch
գաւառական բառ ՏՆՈՎ-ՏԵՂՈՎ

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2190
Neu!
(beta)
ՏՈՒՆ տան (տամբ, տունք, տանց), տանից կմ տնից, տնով, տներ
գոյական
    1. Մեծ կամ փոքր շինութիւն, վերեւից կտուրով ծածկած, դռներով ու պատուհաններով, որի մէջ ապրում են մարդիկ։


հին նշանակութիւն 2. Վրան, տաղաւար բնակութեան համար։
    3. Ապարանք, պալատ։

հին նշանակութիւն 4. Տան յարկ։

հին նշանակութիւն 5. Տան մէջ առանձին սենեակ։

գաւառական նշանակութիւն 6. Արեւելեան ճարտարապետութեամբ՝ տան կենտրոնական աչքը (սենեակը), որի վրայ գտնվում է երդիքը և որի շուրջը գտնվում են միւս աչքերըսենեակները, խոհանոցը, ախոռը ևն։

Նմանութեամբ
    7. Զանազան շինութիւններ, որոնք յատկացրած են մարդկանց որոշ աշխատանքի, օրինակ՝


    8. Շինութիւն, որտեղ զետեղված է քաղաքի վարչութիւնը։

    9. Առեւտրական հիմնարկ։

հին նշանակութիւն 10. Լայն մտքով՝ նախարարական կալուած, իւր բնակիչներով։

հին նշանակութիւն 11. Երկիր, աշխարհ, իւր բնակիչներով։


Փոխաբերաբար
    12. Տան մէջ ապրողները։

    13. Երդ, ընտանիք, գերդաստան։

հին նշանակութիւն 14. Կին։
    15. Ազգատոհմ, ցեղ։

    16. Տան գործեր։

Նմանութեամբ
    17. Ոտանաւորի մի մաս, որի մէջ տաղաչափութեան ձեւը (յանգերի՝ վանկերի նկատմամբ) ամբողջացած է։

    18. «Սուրբ Գրքի» մէջ՝ փոքր հատուած, որ առանձին թուանշան է կրում։

    19. Նարդախաղի մէջ՝ խաղացողներից իւրաքանչիւրի մօտի այն բաժանմունքը (աջի կամ ձախի), որտեղ բոլոր քարերը հաւաքում են և ապա սկսում ժողովել։

գաւառական նշանակութիւն 20. Գութանին լծված ամեն մի զոյքը։
գաւառական նշանակութիւն 21. Ջուլհակի բանկահում՝ նետի տակ գտնվող փայտը։

գաւառական նշանակութիւն 22. Մի զգեստ կարելու համար հարկաւոր բոլոր պարագաները։

Բաղադրեալ Բայեր





Դարձուածքներ





Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2199
Neu!
(beta)
2. ՏԵՂ տեղի
գոյական
     Տարածութեան նշանակութեամբ։

    1. Ընդհանրապէս տարածութիւն։

    2. Որեւէ տարածութիւն գետնի երեսին, վայր։

    3. Տարածութեան մի մաս, որ յատկացրած է մշակութեան, հող, գիւղ։

    4. Որտեղ ապրում են, բնակավայր։

    5. Բնակարան։

    6. Որտեղ նստում են, ինչ որ յարմարեցրած է նստելու։


    7. Որտեղ պառկում են քնելու, անկողին։

    8. Թատրոններում՝ երկաթուղիներում աթոռ կամ նստարան՝ սահմանված մի մարդու համար։

    9. Փոխաբերաբար Աթոռ և սեղան, որ մէկը գրաւում է որոշ գործ անելու համար, որ նշանակված է որոշ պաշտօնեայի համար. պաշտօն, ծառայութիւն։

գաւառական նշանակութիւն 10. Արգելարան, բանտ։
    11. Որտեղ մի բան գտնվում է։

    12. Որտեղից մի բան կարելի է ճարել։

    13. Մարմնի որոշ մասը։

    14. Գրուածքի՝ ճառի որոշ կտորը։

    15. Գործուածքի տակի գոյնը, որի վրայ նախշերն են, տափ։

Նմանութեամբ
    16. Յարմարութիւն, պատշաճութիւն։

    17. Դրութիւն, վիճակ։

    18. Դիրք, աստիճան։

    19. Հանգամանք, պայման։

    20. Հերթ շարքի մէջ։

    21. Ինչ որ փոխարինում է մի բան, փոխարէնը։

Նախադրութիւն
    22. Փոխանակ։

Ածանցական Բառեր



Բաղադրեալ Բայեր





Դարձուածքներ







Տե՛ս եւ Տեղի, Տեղիք։

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2158
Neu!
(beta)
գաւառական բառ ՏԵՂՈՎ
Տե՛ս Տեղ՚ի տակ։

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2163
Neu!
(beta)
 Usage beta 8 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Auch für das Wort "տնով-տեղով" Suche in diesen Wörterbüchern:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations