Armenische Rechtschreibprüfung
Erhalten HySpell
 Morphology
 Wörterbuch

Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 266։


ՁԱԳ
գոյական
    1. կենդանիներու փոքրիկը։
    2. (կովի՝) հորթ։
    3. (գոմէշի՝) գխատակ, պլէճ։
    4. (էգը՝) աւարեկ։
    5. (ձիու՝) մտրուկ։
    6. (իշու՝) քուռակ։
    7. (ոչխարի՝) բուծ, գառնուկ։
    8. (այծի՝) ուլ։
    9. (այծի միամեայ՝) ամիկ։
    10. (այծի էգ՝) ալոչ։
    11. (խոզի՝ կինճի՝) խոճկոր, գոճի։
    12. (կատուի՝) փիսիկ։
    13. (հաւի՝) վառեակ։
    14. (աղաւնիի՝) դոխ, աղաւնեակ։
    15. (լորի՝) լորամարգի։
    16. (մուկի՝) մկնիկ։
    17. (ուղտի՝) կոզռն։
    18. (առիւծի՝ վագրի՝) կորիւն։
    19. (արջի՝) թոժիւն։
    20. (այծեամի՝) այծեմնիկ։
    21. (եղնիկի՝) եղնորթ։
    22. (փիղի՝) փղորդի։
    23. (շան՝ գայլի՝) լակոտ։
    24. (արծիւի՝) արծուաձագ։
    25. (բազէի՝) գաւազ, պիլիկ։
    26. (գորտի՝) շերեփիկ, կրօր, գտէլ։
    27. (ոջիլի՝) մաթիլ, մնիկ։
    28. (ճանճի՝) մուն։
    29. (միսի ճանճի՝) ծետուկ։
    30. (օձի՝ իժի՝) օձակորիւն, իժակորիւն։

Դարձուածքներ


Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 298
Neu!
1. ՁԱԳ (ու, ուց)
գոյական
    1. Թռչունի փոքրիկ, նոր դուրս եկած՝ ջահէլ թռչուն։

    2. Փոքր թռչուն, մասնաւորապէս ճնճղուկ։
    3. Հաւի փոքրիկ, որին թխսամայրը ման է ածում իւր հետ։

    4. Ուրիշ կենդանիների փոքրիկներ։

    5. Մատակ գոմէշի հորթ, արու կամ էգ։

    6. Մեղուների պար, որ հին թագուհու հետ դուրս է գալիս մայր փեթակից՝ նոր ընտանիք կազմելու համար։


    7. Մարդու փոքրիկ, մանր երեխայ (իբրև փաղաքշական), կոչական ձագօ՛. գործ են ածում մանաւանդ մամերը՝ պապերը թոռներին կոչելիս։

գաւառական նշանակութիւն 8. Զգեստի անութի տակ ձգված կարկատան։
գաւառական նշանակութիւն 9. Այն կտորը, որ ձգում են վարտիքի կամ շալվարի երկու տոտերն իրար միանալու տեղում՝ լայնացնելու համար, կամ, առանց կտորի, լայն՝ կախ ընկած տեղը երկու տոտերի միացած տեղում։

գաւառական նշանակութիւն 10. Պարեգօտի քղանցքի օժանդակ մասը։

գաւառական նշանակութիւն 11. Փէշով վերարկու։

գաւառական նշանակութիւն 12. Վարակիչ վէրքի գլխաւոր բզուկի մօտերը առաջ եկած մանր բզուկները։
գաւառական նշանակութիւն 13. (Սնոտիապաշտական) Առասպելական ոգի թռչունի ձեւով, որ մտնում է այն տները, ուր աղի և ջրի երեսները բաց են թողնում, և հայելիով տունը լուսաւորելով՝ խեղդում է տան մէջ եղած երեխային ու փախչում։
    14. (Տպարանական) Տպարանական շարուածքի տառեր, որ ձուլվում են մայրերից։
Բաղադրեալ Բայեր

Դարձուածքներ




Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1303
Neu!
(beta)
ՁԱԳ
գոյական
    1. նոր ծնած թռչուն.

    2. պզտիկ թռչուն.

    3. նորածին կենդանիի ընդհանուր անուն։
Տեսակներ

































Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1324
Neu!
(beta)

Ähnliche Wörter
ծագ
ծակ
ցայգ
ցաք
 Usage beta 261 citations 

Usage of matching Word Forms


Usage of matching Lexemes


Auch für das Wort "ձագ" Suche in diesen Wörterbüchern:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations