Armenische Rechtschreibprüfung
Erhalten HySpell
 Wörterbuch
1. ՄԱՅՐ մօր (մարբ, մարք, մարց, մարբք)
գոյական
    1. Կին, որ երեխայ է ծնել, մէր, մար, մարէ։

    2. Ծնող կինը իւր զաւակի նկատմամբ, իգական սեռի ծնող։ Հակառակը՝ Հայր։

    3. Կենդանիների էգը, որ ձագեր է բերել։

    4. Նմանութեամբ (Եկեղեցական) Կանանց վանքի մեծաւորուհի, մայրապետ։
    5. Փեթակի մէջ միակ էգ մեղուն, որ ձու է ածում, թագուհի (5

գաւառական նշանակութիւն 6. Երեխաների խաղի ժամանակ՝ խաղացող խմբերից ամեն մէկի գլխաւորը, որի կարգադրութեան ենթարկվում են միւս խաղացողները։

    7. Քացախի երեսին բռնած բարակ մաշկը, որ նպաստում է հեղուկի շուտով քացախելուն։
    8. (Տպարանական) Մետաղեայ կաղապար, որի մէջ ածելով հալած արճիճը՝ ձուլում են տպարանական տառեր։

    9. Զգեստների վրայ՝ յատուկ ճեղքուածք, որի միջով անց են կացնում կոճակը, կամ օղակ, որի վրայ հագցնում են կեռմայրն, ու կոճկում, (այս նշանակութեամբ գործ է ածվում գաւառական արտասանութեամբ՝ մէր

    10. Փոխաբերաբար Ուրիշին կերակրող, խնամարկող, գթացող կին։

    11. Երկիր, որտեղ մի բան առաջ է եկել, սկսվել։
    12. Պատճառ, մի երեւոյթ առաջ բերող։

ածական
    13. Գործ է ածվում ածականաբար, իբրեւ մակդիր գոյականների մօտ, օրինակ.
Տե՛ս Ներքեւը։

Բաղադրեալ Բայեր


Դարձուածքներ

















Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1395
Neu!
(beta)
ՔԱՂԱՔ քաղաքի (քաղաքաց), նաեւ քաղքի, քաղքներ
գոյական
    1. Հին ժամանակ՝ մարդկանց խմբովին բնակութեան տեղ՝ պարսպով շրջապատված և ամրացրած։

    2. Ներկայումս՝ մարդկանց խմբովին բնակութեան տեղ, որ օրէնքով սահմանված վարչական հիմնարկներ ունի։ Հակառակը՝ Գիւղ, շէն։

    3. Քաղաքի շինութիւնները, փողոցները, արտաքին տեսքը։

    4. Քաղաքի բնակչութիւնը։

    5. Քաղաքի ազգաբնակութիւնը իբրեւ մի ինքնավար միութիւն, իբրեւ պետութիւն (հին նշանակութեամբ

    6. Փոխաբերաբար Քաղաքում ապրելը, քաղաքային կեանք։

Տեսակներ



Բաղադրեալ Բայեր

Դարձուածքներ



Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 2298
Neu!
(beta)
Auch für das Wort "Մայր քաղաքաց" Suche in diesen Wörterbüchern:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations