Armenische Rechtschreibprüfung
Erhalten HySpell
 Wörterbuch

Source: Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938): p. 292
Neu!
գաւառական բառ ՀՈՂՔ
Տե՛ս Հողվարք։

Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1277
Neu!
(beta)
1. ՀՈՂ (հողոյ)
գոյական
    1. Փուխր փոշենման նիւթ, մեծ մասամբ անհոտ և անհամ, գորշագոյն, զանազան ապառաժների քայքայումից առաջացած, որ ծածկում է երկրի երեսը։

    2. (Կրօնական) Նիւթ, որից մարդն ստեղծված է ըստ Ս. Գրքի աւանդութեան։

    3. Երկրի երեսի շերտը։

    4. Գերեզման, դամբարան։

    5. Մշակվող կամ մշակելի երկիր։

    6. Երկրի աւելի կամ պակաս ընդարձակ տարածութիւն, մշակվող կամ անմշակ։

    7. Կալուած, անտառ՝ արօտ՝ արտեր միասին վերցրած։

    8. Երկիր, որի մէջ մարդ ապրում է։

    9. Գետին, որի վրայ ման են գալիս, շէնքեր են շինում։

    10. Ցամաք, հակադրութեամբ ջրի կամ ծովի։

    11. (Քիմիական Հանքաբանական) Բազմատեսակ հողեր՝ այլեւայլ խառնուրդներով։


    12. Փոխաբերաբար Նպաստաւոր պայմաններ, հանգամանք։



Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1274
Neu!
(beta)

Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1276
Neu!
(beta)
ՀՈՂ
գոյական
    1. ըստ հին տարրաբաններու մէկը չորս տարրերէն (= հող, օդ, ջուր, հուրորոնցմէ բաղկացած կը համարուի ողջ բնութիւնը.

    2. երկրի մակերեսը ծածկող փոշենման գորշագոյն փխրուն նիւթ՝ որմէ ստեղծուեցաւ մարդը ըստ Ս. Գիրքի.

    3. երկրի մակերեսի շերտը, գետին, ցամաք, երկիր. Հակառակը՝ ջուր։

    4. երկրի երեսի որոշ տարածութիւն (մշակուած կամ խոպան), կալուած, դաշտ, արտ, արօտ, եւ այլն.

    5. աշխարհ, երկիր՝ որուն մէջ մարդ կ՚ապրի.

    6. (Փոխաբերական իմաստ) գերեզման՝ որուն մէջ կամ ուր մեռել կը թաղուի, հողվրտիք, դամբարան. օրինակ՝
    7. (Փոխաբերական իմաստ) նպաստաւոր պայմաններ, հանգամանք, հիմք, յենարան. օրինակ՝
    8. (Փոխաբերական իմաստ) աննշան բան, ոչնչութիւն, չնչինութիւն. օրինակ՝
Բաղադրեալ Բայեր












Դարձուածքներ














Source: Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի նոր բառարան. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն (1992): p. 1270
Neu!
(beta)
Auch für das Wort "ՀՈՂՔ" Suche in diesen Wörterbüchern:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations