Armenische Rechtschreibprüfung
Erhalten HySpell
 Wörterbuch
ԿԱՐԳ կարգի (կարգաց)
գոյական
    1. Իրերի կանոնաւոր դասաւորութիւն որոշ սիստեմով։

    2. Իրերի դասաւորութիւն նպատակայարմար և գեղեցիկ կերպով։

    3. Բնականից կամ սովորութեամբ սահմանված կանոն, օրէնք։

    4. Խաղաղ՝ հանգիստ դրութիւն, որ առաջանում է օրէնքին հպատակվելուց. կարգ ու կանոն, բարեկարգութիւն։

    5. Դաս, աստիճան։

    6. Կանոնաւոր կերպով կողք կողքի կամ մէկը միւսի յետեւից դասված շարք։

    7. Հերթ, կանոնաւոր յաջորդութիւն մէկը միւսի յետեւից։

    8. Կեանքի վիճակ, դրութիւն։

    9. (Եկեղեցական) Խմբակցութիւն մարդկանց, որոնք ուխտում են ապրել որոշ սահմանված կանոններով. ուխտ։
    10. Կանոն, սահմանադրութիւն, որին պէտք է հետեւել այս կամ այն բանն անելիս։

    11. (Եկեղեցական) Ձեռնադրութիւն, որով մէկին իրաւունք է տրվում կրօնական այս կամ այն արարողութիւնը կատարել։
    12. Եկեղեցական արարողութիւն կամ ծիսակատարութիւն։
    13. Յատկապէս՝ թաղման եկեղեցական ծիսակատարութիւն։
⨀հին նշանակութիւն 14. Գրերի շարք, տող, ջերկ՝ ա, բ, գ, դ, ե, զ… ևն։

    15. (Ճարտարապետական) Տե՛ս Ոճ (12)։

    16. (Բնական գիտական) Կենդանաբանութեան և բուսաբանութեան մէջ խոշոր խմբեր կենդանիների և բոյսերի, որոնք ընդհանուր նմանութիւն ունին իրար հետ և կազմում են դասի ստորաբաժանումը և իրանք էլ ստորաբաժանվում են ցեղերի կամ ընտանիքների։

    17. (Երկաթուղային) Վագոն աւելի կամ նուազ յարմարութիւններով և աւելի կամ պակաս վճարով։

Ածանցական Բառեր



Բաղադրեալ Բայեր








Դարձուածքներ








Source: Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944): p. 1036
Neu!
(beta)
Auch für das Wort "Կարգ կանգնել" Suche in diesen Wörterbüchern:

Explanatory

Thesaurus

Western Armenian

Neologisms

Rhyming

Word Structural

Etymological

Dialectal and Idiomatic

Orthographic

Classical Armenian

Middle Armenian

Early Modern Armenian

Foreign word

Names

Place names

Plant names

Specialized

Abbreviations