Nayiri  Dictionary Browser

Viewing Page 280 / 543

Dictionary:
This page contains 19 headwords.
View page image
Go to page: ← Previous page    Next page →



ՀԱՐԹՈՒԹԻՒՆ գոյական հաւասարութիւն, տափակութիւն։



ՀԱՐԹՈՒՑԱՆԵԼ ներգործական բայ սարտուցանել, խրտեցնել, խրտչեցնել, շրտեցնել, վախցնել։



ՀԱՐԹՉԻԼ ներգործական բայ սարտչիլ, խրտչիլ, շրտնուլ, վախնալ, քաշուիլ։



ՀԱՐԻՉ գոյական
1. (նուագարանի՝) կտնտոց։
2. (թմբուկի՝) թմբիչ։
3. (խնոցիի՝) կուպի։



ՀԱՐԻՒՐ ածական տասն անգամ տասը։

PHRASES
հարիւրեակ մը հարիւր մը։



ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿ գոյական հարիւրամեայ տարեդարձ, դար։



ՀԱՐԻՒՐԱՊԵՏ գոյական զօրագլուխ։



ՀԱՐԿ գոյական պէտք, ստիպում, հարկադրանք, անհրաժեշտութիւն։



ՀԱՐԿ գոյական
1. տուրք, բաժ, հաս։
2. Տե՛ս վրան։



ՀԱՐԿԱԴՐԵԼ ներգործական բայ պարտադրել, պարտաւորել, ստիպել, պահանջել, բռնադատել։



ՀԱՐԿԱՀԱՆ գոյական հարկառու, հաւաքիչ (տուրքերու



ՀԱՐԿԱՏՈՒ գոյական
1. հարկ տուող։
2. տուրք վճարող։
3. հպատակ։
4. ճորտ։



ՀԱՐԿԱՒՈՐ ածական
1. կարեւոր, պիտանի։
2. Տե՛ս հարկեցուցիչ։



ՀԱՐԿԵՑՈՒՑԻՉ ածական պարտաւորիչ, ստիպողական, անհրաժեշտ։



ՀԱՐԿԻՆՔ գոյական կոչունք, կերուխում, խնջոյք, խրախճանք, հացկերոյթ։



ՀԱՐԿԻՔ գոյական լուծք, եզնամոլ, լծակից եզերու զոյգ։



ՀԱՐՃ գոյական երկրորդական կին, աղախին (կանանոցի



ՀԱՐՈՒԱԾ գոյական
1. զարնուածք։
2. (մուրճի՝) բախիւն։
3. (սիրտի՝) բաբախում, տրոփում։
4. (բազկերակի՝) զարկ։
5. (թմբուկի՝) դափիւն։
6. (դրան՝) բախում։
7. (արիւնի՝) կաթուած։
8. (ձեռքով՝) ապտակ, կոփոց։
9. (բռունցքով՝) բռնխէթ, կռուփ։
10. (ոտքով՝) կից, աքացի։
11. (միջամատի ծայրով՝) պոնդ, պլնտրիկ։
12. (գաւազանով՝) ծեծ, գանակոծում։
13. (ալիքներու՝) ալեկոծութիւն։
14. (քարերով՝) քարկոծում։
15. (ռումբերով՝) ռմբակոծում։
16. (գնդակներով՝) գնդակահարում։
17. (դէմ դէմի՝) բախում, ընդհարում։
18. (երկնային՝) պատիժ, պատուհաս։
19. (ընդհանրական՝) աղէտ։
20. (երկրաշարժի՝ զգայնութեան՝) ցնցում։
21. (գնդասեղի՝) ակնարկութիւն, սպրդուք։
22. (բախտի՝) վնաս, կորուստ, վիշտ։
23. (եղջիւրով՝) խեթկում։
24. (վիրաւորիչ խօսքերով՝) ելոյթ։

PHRASES
պետական հարուած հեղինակութեան չարաչար գործածում։
շանթի հարուած շանթահարութիւն։



ՀԱՐՈՒԱԾԵԼ ներգործական բայ զարնել, ծեծել, պատժել, պատուհասել։

PHRASES
խօսքով՝ գրով հարուածել ձաղկել, խարանել։



Go to page: ← Previous page    Next page →


Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ: Տպագրութիւն Գալֆա (1938).